Արագածոտնի մարզում բախվել են Mercedes-ը, բեռնատար ГАЗель-ը ու 2 KamAZ, որոնցից մեկը բախվել է կայանված մեքենաների, առևտրի կենտրոնին նյութական վնաս է պատճառվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Շենավան գյուղի վարչական տարածքում, ժողովրդի լեզվով ասած՝ Շենավանի խաչմերուկում, բախվել են Mercedes, 2 KamAZ և բեռնատար ГАЗель մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով KamAZ-ներից մեկն էլ բախվել է նշված վայրում գործող «Կանթեղ» առևտրի կենտրոնի դիմաց կայանված Mitsubishi Pajero iO և Toyota Corolla մաիկնիշի ավտոմեքենաներին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Երբ KamAZ-ը բախվել է Mitsubishi Pajero iO-ին, կոտրել է նաև խանութի հսկայական ապակին, խանութին պատճառվել է նաև նյութական վնաս։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։