Արցախն այսօրվա իր գոյությամբ կամա թե ակամա, ապրում և պայքարում է նախ և առաջ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի. Արտակ Զաքարյան
ԲԼՈԳԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերջին 30 տարում, 1991թ.-ից սկսած, մեր հայրենիքի կարևորագույն հատվածը` Արցախն ապահովել է Հայաստանի Հանրապետության գոյության, նրա անվտանգության և հայ ժողովրդի միջազգային հեղինակության հիմքերը:
Բացարձակ ճշմարտություն է Լեոնիդ Ազգալդյանի այն թեզը, որ ով կորցնի Արցախը` կկործանվի: Ազերիները շատ լավ հասկանում են, որ եթե օկուպացնեն Արցախը, ապա Հայաստանն արանքից հանելն ու որպես պետություն վերացնելը շատ կարճ ժամանակի հարց է: Իսկ եթե ազերիները կորցնեն Արցախը, ապա Ադրբեջանի արհեստական պետությունը, նավթի ավարտից հետո, որևէ արժեք չի ունենալու և կործանվելու է:
Անկախ նրանից, գիտակցում ենք մենք, թե ոչ` Արցախն այսօրվա իր գոյությամբ (նաև շրջափակման մեջ) կամա թե ակամա, ապրում և պայքարում է նախ և առաջ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



