Եվրոպայում գազի գինը 2021-ի սեպտեմբերից ի վեր առաջին անգամ նվազել է՝ հազար խմ-ի դիմաց 700 դոլարից պակաս
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Եվրոպայում գազի գինը 2021-ի սեպտեմբերից ի վեր առաջին անգամ նվազել է՝ հազար խմ-ի դիմաց 700 դոլարից պակաս, գրում է «Коммерсантъ»-ը՝ վկայակոչելով ICE բորսաները։
Նիդեռլանդներում TTF հաբում փետրվարյան ֆյուչերսների գինը կազմել է 726,3 դոլար 1000 խմ-ի դիմաց։ Ընդ որում, սակարկությունների բացման ժամանակ կազմել է 696,4 դոլար 1000 խմ-ի դիմաց (63,5 եվրո Մվտ•ժ-ի դիմաց):
Եվրոպայում գազի գնի նվազեցումը շարունակվում է երրորդ շաբաթն անընդմեջ։ Դեկտեմբերի 22-ին Եվրամիությունը պաշտոնապես հաստատել է գազի գնի առաստաղը 180 եվրոյի մակարդակում Մվտ•ժ-ի համար (մոտավորապես 1,96 հազար դոլար 1000 խմ-ի դիմաց): Սահմանափակումը կսկսի գործել 2023 թվականի փետրվարի 15-ից։