Հայաստանի զինված ուժերի զորամասերում արձանագրվել է թոքաբորբի 9 դեպք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի զինված ուժերի զորամասերում արձանագրվել է թոքաբորբի 9 դեպք։
Այս մասին այսօր՝ հունվարի 5-ին, կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։
ՀՀ վարչապետ Աբրահամյանը հետաքրքրվել է զորամասերում առկա իրավիճակով, մասնավորապես, զինծառայողների առողջությամբ, ինչին ի պատասխան նախարարը նշել է, որ զորամասերում հիվանդությունների հետ կապված որեւէ ծանր դեպք չի գրանցվել, արձանագրվել է թոքաբորբի 9 դեպք: Բոլոր հիվանդները գտնվում են անհրաժեշտ հսկողության ներքո:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է նախարար Մուրադյանին հետեւողականորեն շարունակել աշխատանքը եւ շրջայցերը բժշկական հաստատություններ, իրավիճակը պահել իր անմիջական ուշադրության կենտրոնում:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



