Բայդենն ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին կրկին «նախագահ» է անվանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բարձր է գնահատել փոխնախագահ Քամալա Հարիսի կատարած աշխատանքը և նրան կրկին «նախագահ» է անվանել։ Հերթական լեզվի սայթաքումը Բայդենն արել է ԱՄՆ հարավային սահմանի անվտանգության մասին ելույթի ժամանակ, որը հեռարձակվել է Սպիտակ տան YouTube-յան պաշտոնական ալիքով, գրում է gazeta.ru-ն։
«Նախագահ Հարիսը ղեկավարել է այս աշխատանքը, որն ուղղված էր իրավիճակի բարելավմանն այն երկրներում, որտեղից նրանք (միգրանտները - խմբ․) հեռանում են, և նրա ղեկավարման շնորհիվ հնարավոր եղավ մասնավոր հատվածից ներգրավել ավելի քան 3,2 միլիարդ դոլար Սալվադորում, Հոնդուրասում և Գվատեմալայում աշխատատեղեր ու հնարավորություններ ստեղծելու համար»,- ասել է ամերիկացի առաջնորդը։
Հիշեցնենք, որ Բայդենն առաջին անգամը չէ նման լեզվի սայթաքում թույլ տալիս։ Մինչ այս նա տարբեր ելույթների ժամանակ մի քանի անգամ արդեն Հարիսին «ԱՄՆ նախագահ» է անվանել։