Ոստիկանությունն ազատել է ԱՄՆ Ջորջիա նահանգում հյուրանոցում պահվող պատանդներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանությունն ազատել է մի կնոջ և 11 երեխաների` մի քանի ամսականից և մինչև 17 տարեկան, ում հանցագործները պատանդ էին պահում ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի հյուրանոցների մեկում, գրում է РИА Новости-ն` հղում անելով NBC հեռուստաալիքին:
Աղբյուրը հայտնում է, որ ոստիկանությանը հաջողվել է ազատել պատանդներին այն բանից հետո, երբ հանցագործը դանակով վիրավորել է ինքն իրեն պարանոցի հատվածում: Ծայրահեղ վիճակում նրան տեղափոխել են հիվանդանոց, պատանդները չեն տուժել: Հյուրանոցի հյուրերը տարհանվել են:
Հեռուստաընկերության տվյալներով` պատանդներ պահելու պատճառը կարող է լինել կենցաղային հողի վրա տեղի ունեցած վեճը: Ոստիկանությունում հայտնել են, որ կինը զանգահարել է տեղի ոստիկանություն տեղական ժամանակով ժամը 02:00-ին:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



