Դժվար ու ողբերգական ժամանակներ ենք ապրում. Էդուարդ Շարմազանով
ԲԼՈԳՀունվարի 7-ը հանգուցյալների հիշատակության օր է՝ Մեռելոց։
Սա այն օրն է, երբ պետք է ոգեկոչել ազգի մեծ նահատակներին՝ նրանց, ովքեր ամենաթանկը՝ իրենց կյանքն են մարտիրոսել վասն հավատո եւ վասն հայրենյաց:
Մեր օրերում բարոյալքման ախտը լուրջ սպառնալիք է ազգային-ավանդական-քրիստոնեական արժեհամակարգի գոյությանը:
Այսօր հետեւողականորեն եւ ծրագրված փորձ է արվում ջարդել հայ ժողովրդի գոյության հոգեւոր-մշակութային ողնաշարը՝ հեղինակազրկելով ազգային կառույցները, նվաստացնելով պատմական հերոսական իրադարձությունները եւ ջնջելով ազգային ինստիտուցիոնալ հիշողությունը:
Սրանց մի մասը Արցախն է հանձնում,իսկ մյուս մասը թուրքերի հետ խաղեր է տալիս։
Դժվար ու ողբերգական ժամանակներ ենք ապրում:
Բայց սա էլ կանցնի, համոզված եմ:
Որովհետեւ Վարդանանց պատերազմից մինչեւ Արցախյան գոյամարտ, Ապրիլյան պատերազմից մինչեւ Ադցախի բլոկադա ազգի գոյության շարունակականության գինը շատ թանկ է եղել։
Եւ մամոնան ու թրքասիրությունը դատապարտված են,երբ նժարի վրա հավիտենականն է՝ Աստված եւ հայրենիք:
Լույս շիրիմներիդ եւ խաղաղություն հոգիներիդ, տղերք:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



