Մայրաքաղաքի գլխավոր փողոցները մաքրված են. քաղաքապետարան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում անցած գիշեր և օրվա ընթացքում չընդհատվող ժամանակացույցով շարունակվել են ձյան մաքրման և ձնահեռացման աշխատանքները: Գլխավոր փողոցները մաքրված են ձնածածկույթից. տեղեկացնում է
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Զուգահեռաբար մաքրվում և աղի ու ավազի խառնուրդով մշակվում են երկրորդական փողոցները, մայթերը և վերգետնյա և ստորգետնյա անցումների աստիճանավանդակները:
Վարչական շրջանների համապատասխան ձեռնարկությունների և համատիրությունների ուժերով ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներ են կատարվում նաև բակային և միջբակային տարածքներում:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



