Մբապե․ Զիդանը Ֆրանսիան է, մենք լեգենդին չենք վերաբերվում այդպես անհարգալից
ՍՊՈՐՏԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Ֆրանսիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն արձագանքել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել լե Գրեի անհարգալից արտահայտությանը Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հասցեին։ Նա հայտարարել էր, որ հավաքականի գլխավոր մարզիչի թեկնածուների թվում Զիդանը չի եղել եւ «նույնիսկ չէր պատասխանի նրա հեռախոսազանգին»։
«Զիդանը Ֆրանսիան է, մենք չենք վերաբերվում լեգենդին այդպես անհարգալից»,- Թվիթերում գրել է Մբապեն։
Զիդանը հրաժարվել է գլխավորել Պորտուգալիայի, Բրազիլիայի եւ ԱՄՆ-ի հավաքականները։ Նա ցանկանում է աշխատել Ֆրանսիայի հավաքականում, որը երկարաձգել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի հետ մինչեւ 2026 թվական։
2021թ․ ամռանը «Ռեալից» հեռանալուց հետո Զիդանը չունի մարզչական աշխատանք։