Մակրոնը պատմել է Պուտինի «պարադոքսի» մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լրագրողների հետ զրույցում խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «պարադոքսի» մասին՝ հայտարարելով, որ վերջինս «տհաճ» մարդ չէ։ Այս մասին հայտնում է բրիտանական The Telegraph թերթը։
«Նախևառաջ, երբ հանդիպում ես նրան, նա տհաճ մարդ չէ։ Սա է պարադոքսը»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը։
Մակրոնը, Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր, Պուտինի հետ երկխոսություն պահպանելու կողմնակից է: Ամռանը նա զայրացրել էր Կիևին` հայտարարելով, որ արևմտյան կառավարությունները չպետք է «նվաստացնեն» Ռուսաստանի նախագահին:
Վերջին օրերին, սակայն, Ֆրանսիայի առաջնորդը դարձել է առաջին արևմտյան դաշնակիցը, որը համաձայնել է Ուկրաինա ուղարկել արևմտյան զրահատեխնիկա: