Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահը տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին՝ խեղաթյուրելով պատմությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան Ասիական խորհրդարանական վեհաժողովի 13-րդ լիագումար նիստում հայտարարել է, թե իբր Հայաստանը ստեղծվել է «պատմական ադրբեջանական հողերում և «արեւմտյան ադրբեջանցիների» (նկատի ունի Հայաստանի Հանրապետությունում նախկինում բնակվող ադրբեջանցիներին) իրավունքները կվերականգնվեն»։ Այս մասին հաղորդում է ԱՊԱ-ն։
Նա անհեթեթ տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին՝ ՀՀ մայրաքաղաք Երևանն անվանելով «Իրևան» և նշելով, թե իբր այն «ադրբեջանական պատմական քաղաք» է։ Նա նաև խեղաթյուրել է ՀՀ Սյունիքի մարզի պատմությունը՝ հայտարարելով, թե իբր «1920 թվականին խորհրդային կառավարության որոշմամբ Զանգեզուրն օտարվել է Ադրբեջանից և միացվել Հայաստանին»։