Երևան, 18.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իմաստ չունի քննարկել իշխանության հայտարարությունները կամ որևէ ակնկալիք ունենալ իշխանությունից». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հարցազրույց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հետ։

- Պարո՛ն Հակոբյան, Արցախը շարունակում է շրջափակման մեջ մնալ, և առնվազն այս պահի դրությամբ իրավիճակի փոփոխության ուղղությամբ հստակ քայլեր տեսանելի չեն: Արդյո՞ք բավարար եք համարում միջազգային հանրության, Հայաստանի և Արցախի ջանքերը՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու և շրջափակմանը վերջ դնելու ուղղությամբ:

- Հարցի պատասխանն առկա է հենց հարցի մեջ՝ քանի դեռ շրջափակումը շարունակվում է, այն հաղթահարելու ուղղությամբ գործադրված և գործադրվող ջանքերը բավարար համարվել չեն կարող: Այս ընթացքում «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը երկու հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի փակման հետ կապված, որոնցից մեկը՝ հենց առաջին օրը՝ դեկտեմբերի 12-ին: Դրանց միջոցով մենք մեր ուղերձներն ու կոչերն ենք հղել թե՛ միջազգային հանրությանը, թե՛ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում ապրող մեր ազգակիցներին: Բացի այդ, այս ընթացքում թե՛ ես, թե՛ կուսակցության անդամները բազմիցս հանրային խոսքով ենք հանդես եկել և փորձել ենք ներկայացնել իրավիճակի ու հնարավոր անելիքների մեր տեսլականը:

Ակնհայտ է, որ Հայաստանի գործող իշխանության հետ հույսեր կապել այս իրավիճակում որևէ իմաստ չունի: Նրանք ավելի շատ գործողությունների իմիտացիա են անում ու ավելի խորն են ներքաշվում աշխարհաքաղաքական խաղի մեջ՝ մեծացնելով առկա վտանգները: Հետևաբար, իմաստ չունի քննարկել իշխանության հայտարարությունները կամ որևէ ակնկալիք ունենալ իշխանությունից: Այսօր պետք է հասկանանք՝ ինչ ռեսուրսներ կան, որոնք կարելի է համախմբել ու փորձել լուծումներ գտնել ստեղծված իրավիճակում:

- Իսկ որո՞նք են այդ ռեսուրսները, ի՞նչ հնարավոր քայլեր եք տեսնում:

- Առաջին հերթին պետք է օգտագործվի այս իրավիճակն Արցախի սուբյեկտայնությունը վերականգնելու, աշխարհի համար Արցախի ձայնը լսելի դարձնելու, Արցախին՝ իր անունից, իր դեմքով խոսելու, ներկայանալու հնարավորություն ստեղծելու համար: Բոլորս և՛ Արցախում, և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում դրան պետք է ծառայեցնենք մեր կապերն ու ռեսուրսները, բոլոր օբյեկտիվ ու սուբյեկտիվ խոչընդոտները պետք է հաղթահարվեն: Պետք է համախմբվի նաև մտավոր կապիտալը, բոլոր առաջարկները, բոլոր գաղափարները պետք է հավաքագրվեն, և փորձ արվի դրանք կյանքի կոչել՝ անկախ արդյունավետության աստիճանից: Նույնիսկ նվազագույն արդյունքն այսօր կարևոր է: Ինչ վերաբերում է աշխատանքի ուղղություններին, ապա դրանք շատ են, ու դրանց մասին առիթ ունեցել ենք խոսելու:

Առաջինը՝ գլոբալ միջազգային հանրությունն է: Այս իրավիճակը, Ադրբեջանի այս քաղաքականությունն ու հռետորաբանությունը պետք է մեկընդմիշտ օրակարգից ու դիսկուրսից դուրս մղեն Արցախյան հակամարտության կարգավորման բոլոր այն սցենարները, որոնք դիտարկում էին Արցախի ապագան Ադրբեջանի կազմում: Մեկընդմիշտ պետք է ամրագրվի, որ Արցախը չունի ապագա Ադրբեջանի կազմում, կարգավորման հիմքում պետք է լինի «անջատում հանուն փրկության» բանաձևը: Հնարավորություններ է ստեղծում նաև փաստը, որ Արցախի ԱԳ նախարարը գտնվում է Երևանում և ունի տեղաշարժի ազատություն, ինչն էլ պետք է լայնորեն օգտագործել՝ «անջատում հանուն փրկության» բանաձևն ու Ադրբեջանին բանակցային սեղան վերադարձնելու անհրաժեշտության հարցն առաջ մղելու համար: Պետք է ողջ առկա ռեսուրսը, Հայաստանի, Արցախի, Սփյուռքի բոլոր կապերը ներդնել, որ Արցախի արտգործնախարարի համար պատշաճ միջազգային այցեր կազմակերպվեն, նրա համար պատշաճ ընդունելություն ապահովվի մի շարք, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ և բարեկամ երկրներում, ինչն էլ հնարավորություն կտա «միս ու արյուն տալ» վերը նշված օրակարգին:

Միջազգային դերակատարները, հատկապես՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները, պետք է կոչերից անցնեն Արցախի ճանաչման ուղղությամբ հստակ քայլերի կամ առնվազն այս ուղղությամբ ակտիվ քննարկումներ տանեն, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ շրջափակումը կարող է իր համար ծանր ու անդառնալի հետևանքներ ունենալ: Բայց հիմնական ու հրատապ աշխատանքի առաջնային ուղղությունն, իհարկե, Ռուսաստանի Դաշնությունն է: Նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունը կոպտորեն խախտվում է, իսկ ՌԴ-ն դրա երաշխավորն է, Լաչինի միջանցքով անվտանգ երթևեկություն ապահովողը, ինչն, այսօր, փաստացի, չի արվում: ՌԴ-ն անվտանգային ու ռազմաքաղաքական պարտավորություններ ունի նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ, և կարիք կա այսօր ի լուր աշխարհի ու Ադրբեջանի ևս մեկ անգամ վերահաստատել դրանք: Բնականաբար, հստակ քայլեր պետք է ձեռնարկվեն նաև խաղաղապահ առաքելության, դրա գործունեության ժամկետի, լիազորությունների հետ կապված՝ առիթ ունեցել եմ այդ մասին խոսելու:

Ռուսական խաղաղապահ առաքելությունն Արցախի բնակչության անվտանգության միակ միջազգային երաշխավորն է, իսկ այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ այդ անվտանգությանը լրջագույն վտանգներ են սպառնում: Հետևաբար, պետք է ամրագրվի, որ նոյեմբերի 10-ի հայտարարության դրույթը, որը հնարավորություն է տալիս Ադրբեջանին 5 տարին լրանալուն պես առաքելության դուրս բերման հարց բարձրացնել, կորցրել է իր ակտուալությունը, և առաքելությունն անժամկետ է դառնում՝ մինչև առկա վտանգներն իսկապես վերանան: Ակնհայտ է նաև, որ խաղաղապահ առաքելությունն իր այսօրվա ծավալով ու ռեսուրսներով չի կարողանում լիարժեք կատարել իր առջև դրված խնդիրները, ուստի պետք է մեծացվի դրա թե՛ մարդկային, թե՛ ռազմական պոտենցիալը: Անհրաժեշտ է օպերատիվ և ուղիղ կապ գործի Արցախի և ՌԴ պետական ինստիտուտների միջև, որը թույլ կտա արագ արձագանքել արտակարգ իրավիճակներին: Խոսել ենք նաև Հայաստանի ու Արցախի միջև օդային կայուն հաղորդակցություն հաստատելու կարևորության մասին՝ Լաչինի միջանցքի շրջափակումն իմաստազրկելու և հետևանքները հաղթահարելու նպատակով: Այդ օդային հաղորդակցությունը պետք է մշտական բնույթ ստանա ու մշտական այլընտրանքային կապ դառնա Արցախի և Հայաստանի, Արցախի և աշխարհի միջև:

- Այս ամենի համատեքստում ինչպե՞ս կգնահատեք Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի աշխատանքը:

- Չեմ կարծում, որ պետք է գնահատական հնչեցնեմ: Տեսանելի են քայլեր: Պետնախարարը բազմիցս արտահայտվել է փոփոխությունների և արդյունավետության բարձրացման ցանկության մասին: Կան հայտարարություններ, որոնք, մեղմ ասած, զարմացնում են: Սակայն կարծում եմ՝ հիմա պահը չէ այս հարցերին անդրադառնալու:

- Երբ նշում եք, որ Հայաստանի իշխանությունից ակնկալիքներ ունենալ տեղին չէ, ի՞նչ հիմնական դերակատարներ եք պատկերացնում այդ պարագայում:

Պետք է համախմբվի ողջ հայ ժողովուրդը՝ Արցախի պետական ու ոչ պետական կառույցները, հասարակությունը, Հայաստանի ողջ հանրությունը, քաղաքացիական հասարակությունը, Սփյուռքի համայնքներն ու ազդեցիկ անհատները և այլն: Մեծ անելիք ունեն մեդիա դաշտն ու դրա հետ առնչություն ունեցողները: Իհարկե, յուրահատուկ դեր պետք է խաղան թե՛ հայ հասարակության, թե՛ միջազգային հանրության համար հեղինակություն ունեցող ինստիտուտները, մասնավորապես՝ եկեղեցին: Հայ առաքելական եկեղեցին կարող է միավորողի, իր շուրջը համախմբողի, ինչ-ինչ գործընթացներ համակարգողի դերում հանդես գալ և օգտագործել էկումենիկ կապերը միջազգային հանրության վրա ազդեցությունը մեծացնելու համար:

Այս ուղղությամբ նաև Արցախում քրիստոնյա ժողովրդի դեմ կատարվողի վրա աշխարհի ուշադրությունը սևեռելու և միասնական բողոքի ձայն բարձրացնելու ակցիաների առաջարկներ են հնչել, որոնք կարծում եմ շատ տեղին են: Հասկանալի է, որ շրջափակումն ուղղակի և անուղղակի անդրադառնում է նաև Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների և նրանց ընտանիքների վրա, այդ թվում՝ բնականաբար, Ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդների: Չեմ էլ ուզում խոսել այն մասին, որ միգուցե դա նրանց վրա չի անդրադառնում, որովհետև այդ պարագայում արդեն այլ հարցեր կծագեն: Ուստի, տրամաբանական կարող է լինել Հայ առաքելական եկեղեցու և Ռուս ուղղափառ եկեղեցու հայրապետների միացյալ հովվապետական այցի կազմակերպումն Արցախ: Ընդհանուր առմամբ, այսօր ամեն անհատ, ամեն կառույց, ամեն ինստիտուտ իր ուժերի ներածի չափով պետք է անի առավելագույնն Արցախի մեր հայրենակիցների վիճակը թեթևացնելու, ձայնը լսելի դարձնելու, այս իրավիճակից առաջացող հնարավորությունները բաց չթողնելու և ի շահ Արցախի, ի շահ հայ ժողովրդի ծառայեցնելու համար:

Մենք, ցավոք, հերթական աննախադեպ ու արտակարգ իրավիճակում ենք հայտնվել, հետևաբար, պետք է մտածենք աննախադեպ ու արտակարգ քայլերի, դեռ չբացահայտված հնարավորությունների մասին՝ առավելագույնն անելով տեսանելին կյանքի կոչելու համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինՋուր չի լինելու մինչեւ 22:00-ն Արցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՀայաստանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը պետական մշակութային քաղաքականության կարևոր ուղղություններից է․ Ժաննա Անդրեասյան Քաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Բոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»Պուտինի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում՝ G20 գագաթնաժողովի ժամանակ․ Զելենսկի ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն Անկլավների փոխանակման վերաբերյալ նոր խոսույթ է շրջանառվում. ինչ է հայտնի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԵրեք անչափահասներ հրկիզել են «Ռիբոկ» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամ Վերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը Կայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀունաստանը մերժել է Ուկրաինայի՝ Patriot-ի մինչև 200 հատ PAC-2 հրթիռ տրամադրելու խնդրանքը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն Մանվելյան6-ամյա աղջիկը գողացել է էլեկտրական սայլակ և բախվել ծառինՀռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից Mining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՓեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթը Մթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները Կիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականը Եթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն