Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մարտահրավերներից ամենասուրը հակամարտությունների թեժացումն է. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկայում աշխարհը շատ արագ է փոխվում։ Ըստ երևույթին, դա կապված է նրա հետ, որ գլոբալացման պայմաններում պետությունները ավելի ու ավելի են փոխկապակցված։ Եվ եթե մի տարածաշրջանում տեղաշարժեր կամ գործընթացներ են տեղի ունենում, ապա այդ իրողություններն իրենց ազդեցությունն են ունենում նաև այլ տարածաշրջանների վրա՝ անգամ հեռավոր։ Մյուս կողմից էլ՝ ակտիվ աշխարհաքաղաքական տեղաշարժերը լուրջ սպառնալիքներ կարող են ստեղծել ոչ միայն որոշ երկրների, այլև ամբողջ մարդկության համար։ Եվ մեծ թվով փորձագետներ 2023 թվականի համար բազմաթիվ մարտահրավերներ են մատնանշում։ Իսկ այդ մարտահրավերներից ամենասուրը կոնֆլիկտների թեժացումն է։ Հակամարտություններից ամենամասշտաբայինը ներկա պահին Ուկրաինայում ընթացող պատերազմն է, որը, Եվրոպայից բացի, էական ազդեցություն է ունեցել նաև այլ տարածաշրջաններում առկա իրավիճակի վրա։

Ուկրաինական հակամարտությունը և ՌԴԱրևմուտք առճակատումը էներգետիկ և պարենային ճգնաժամի, գնաճի, մատակարարման շղթաների փոփոխության և միգրացիոն հոսքերի պատճառ են դարձել։ Մյուս կողմից էլ՝ Ուկրաինայում ընթացող պատերազմով է պայմանավորված, որ բազմաթիվ երկրներ այս տարվանից սկսած շեշտակիորեն բարձրացնում են իրենց ռազմական ծախսերը և առանցքային տեղ հատկացնում սպառազինությունների արտադրությանն ու մատակարարմանը։ Հաշվի առնենք նաև, որ ուկրաինական հակամարտությունը աշխարհակարգի փոփոխություն է «խոստանում»։ Ըստ այդմ, վերլուծություններ են կատարվում, թե նոր աշխարհակարգը բազմաբևեռ է լինելու, սակայն դեռևս պարզ չէ, թե ինչպիսի տեսք կարող է ունենալ նոր համաշխարհային կարգը, քանի որ ռազմական գործողությունները շարունակվում են, և դեռևս նկատելի չեն դրանց դադարեցման նախադրյալները։ Մասնագետների կարծիքով, ռազմական գործողությունները ևս մեկ կամ մեկուկես տարի կարող է տևեն։

Իսկ որոշ փորձագետներ էլ կարծում են, որ այն տարիներով կարող է շարունակվել։ Ճիշտ է՝ Արևմուտքը էական ռազմական օգնություն է ցուցաբերում Ուկրաինային, սակայն չպետք է թերագնահատել նաև Ռուսաստանին, որը իր տնտեսությամբ շատ զարգացած չէ, սակայն ահռելի բնական ռեսուրսների է տիրապետում և հզոր ռազմական ուժեր ունի, այդ թվում՝ աշխարհում ամենաշատ միջուկային մարտագլխիկները։ Մյուս կողմից՝ լարվածություն է նկատվում ԱՄՆ-ի ու իր դաշնակիցների և Չինաստանի միջև։ Արևելաասիական տարածաշրջանում Չինաստանը տնտեսական լուրջ հաջողությունների է հասել և դարձել աշխարհում երկրորդ տնտեսությունը՝ զիջելով միայն ԱՄՆ-ին։ Եվ Պեկինն արդեն իրեն կարող է թույլ տալ ներթափանցել նաև այլ տարածաշրջաններ։ Օրինակ՝ Պեկինի կողմից առաջ քաշված «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» (Belt and Road Initiative) նախաձեռնությունը գլոբալ մասշտաբի ծրագիր է, որով նախատեսվում է Չինաստանը Եվրոպային և Եվրասիական մայրցամաքի տարբեր հատվածներին կապող 6 հիմնական ցամաքային, ինչպես նաև ծովային միջանցքներ ստեղծել:

Իսկ այս նախաձեռնության իրականացման արդյունքում կտարածվի չինական ազդեցությունը։ Բնականաբար, Չինաստանի այսպիսի հավակնությունները մեծապես անհանգստացնում են Արևմուտքին։ Դրա համար էլ G7 երկրների կողմից առաջ են քաշվում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ին մրցակից նախաձեռնություններ, որոնցից է, օրինակ՝ «Կառուցիր ավելի լավ աշխարհ» (Build Back Better World) նախաձեռնության ազդարարումը։ Իսկ Եվրամիությունն էլ իր հերթին տվել է «Համաշխարհային դարպասի» (Global Gateway) ենթակառուցվածքները խթանելու նախագծի մեկնարկը, որի հիմնական նպատակն է արձագանքել Չինաստանի նշյալ նախաձեռնությանը։ Բայց Չինաստանի և Արևմուտքի, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի հարաբերություններում ամենասուր անկյունը շարունակում է մնալ Թայվանը, քանի որ Չինաստանը այս կղզի ներխուժելու և իրեն միացնելու պլաններ ունի։ Այս պայմաններում Չինաստանին զսպելու համար ԱՄՆ-ը ակտիվորեն համագործակցում է Հնդկաստանի, Ճապոնիայի և Ավստրալիայի հետ։ Եվ մասնագետներից շատերն ուղղակի ժամանակի հարց են համարում Թայվանի շուրջ ռազմական գործողությունների սկսումը։ Անգամ գնահատականներ են հնչում, որ էսկալացիան կարող է տեղի ունենալ հենց 2023 թվականին։

Այս հակամարտությունը շատ խոր ազդեցություն կարող է ունենալ համաշխարհային տնտեսության վրա, քանի որ Չինաստանը մեծ մասնաբաժին ունի արտադրության կազմակերպման և մատակարարման շղթաների ապահովման գործում։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ գլոբալ խաղացողների այսպիսի առճակատման պայմաններում սկսում են գլուխ բարձրացնել նաև նոր խաղացողներ, որոնցից մեկն էլ Թուրքիան է։ Սակայն Անկարան իր ունեցած ներուժի համեմատ շատ մեծ ամբիցիաներ ունի, որոնք տեղավորվում են նախկին Օսմանյան Կայսրության փառքը վերականգնելու և պանթուրքական ծրագրերի իրականացման կոնտեքստում։ Դրանով է պայմանավորված, որ այդ պետությունը փորձում է ծավալվել իր սահմանների երկայնքով և տարբեր ուղղություններով հակամարտությունների մեջ է խրված։

Օրինակ՝ Հյուսիսային Իրաք և Սիրիա թուրքական ներխուժումները արդեն դարձել են օրինաչափ երևույթ։ Միևնույն ժամանակ, լարված են թուրք-հունական հարաբերությունները։ Անգամ բացառված չէ Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական բախման հավանականությունը հատկապես այն պայմաններում, որ այս տարի Թուրքիայում սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ գործող նախագահ Էրդողանի վարկանիշն անկում է ապրում։ Եվ վերջինս կարող է արտաքին հարձակումների և այլ արկածախնդրությունների միջոցով իր վարկանիշը վերականգնելու կամ ընտրությունները տեղափոխելու փորձեր կատարել։ Մյուս կողմից էլ՝ պարզ է, որ հենց Թուրքիան է Ադրբեջանին դրդում Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի։ Էրդողանը ցանկանում է իրեն վերապահել պանթուրքական ծրագրերի կյանքի կոչման դափնիները, դրա համար էլ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը դուրս չի գալիս թուրք-ադրբեջանական օրակարգից։ Եվ այստեղ է, որ Թուրքիայի շահերը բախվում են մեկ այլ խոշոր խաղացողի՝ Իրանի շահերի հետ, քանի որ պանթուրքական ծրագրերը սպառնում են նաև այդ երկրին։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀունաստանը Բուլղարիային կվերադարձնի Սամուիլ ցարի մասունքները. BTA Այս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանԷլֆիք Զոհրաբյանը՝ «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի դափնեկիր Իտալիայի ՊՆ-ն հայտարարել է Իրաքից իր բոլոր զորքերի դուրսբերման մասին Բենզինը կրկին թանկացել էՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԹեհրանը բողոք է ներկայացրել միջազգային կառույցներին՝ իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով Ալիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Թրամփն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցների մեղմացման ծրագրինԸնտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանՏեսանյութ ողբերգական դեպքիցՄի՛ փորձեք գլուխ դնել մեզ հետ՝ ոչ հիմա, ոչ էլ երբևէ. Նեթանյահու ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենին. ի՞նչ են քննարկել COVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ Մխիթարյան«Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր Երեխան ընկել է իններորդ հարկի պատուհանից և մահացելՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն ԳրիգորյանՊուտինն արգելել է ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ ռուբլի դուրս բերել ԵԱՏՄ և մի շարք այլ երկրներ ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի «ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտներըՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններ․ որ համայնքներում ում դեմ է պայքարելու ՔՊ-ն