Երևան, 01.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում ստեղծված իրավիճակը նոր բնութագրիչներ է ձեռք բերում. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

iarex.ru–ն իր «Ով է ում ավելի պետք. Ալիևը Փաշինյանի՞ն, թե՞ հակառակը» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովն իր սկանդալային հրաժարականից հետո սկսել է «դուրս գալ», հարցազրույցներ տալ և ասել է, որ մտադիր է ստեղծել իր կայքն ու հրատարակել իր հարցազրույցների գիրքը։ Ավելի վաղ, ոչ պաշտոնական տվյալներով, նրան ժամանակավորապես արգելել էին հեռանալ Ադրբեջանից, ինչը կապված էր ԱԳՆ համակարգում կոռուպցիայի և յուրացումների գործով հետաքննության հետ։

Բայց, ինչպես ասում են, դա էլ անցավ։ Միևնույն ժամանակ, Մամեդյարովին պատուհասած խայտառակության և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից քաղաքական վստահության կորստի իրական պատճառները անհայտ են մնում։ Բաքվի որոշ աղբյուրներ պնդում են, որ «գայթակղության քարը» եղել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքը։ Իբր հենց Մամեդյարովն է Ալիևին «պարտադրել» Փաշինյանին լուռ աջակցելու հայեցակարգը և հակամարտության բանակցություններում «փոքր գործերի» պրակտիկային անցնելը, որից հետո կարող էր իբր լինել փոխզիջումային լուծում ԼՂ հարցում, և իբր նման ընթացքը աջակցություն է գտել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից։ Իրոք, Ալիևը, ելույթ ունենալով 2020 թվականի դեկտեմբերին ԱՊՀ երկրների ղեկավարների վիրտուալ գագաթաժողովում, հանդես էր եկել ի պաշտպանություն Հայաստանի վարչապետի։

Նա ընդգծել էր, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հայկական բանակի պարտության համար Փաշինյանը մեղավոր չէ, քանի որ «նա չի ստեղծել բանակը»։ Դա, ըստ նրա, «Հայաստանի նախկին նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մտահղացումն է»: Ալիևը կոչ է արել Հայաստանի նախկին ղեկավարներին՝ «ներկայիս իրավիճակը չօգտագործել Փաշինյանի դեմ իրենց քաղաքական նպատակների համար»։ Բացի այդ, Ալիևը նշել է, որ Հայաստանում բողոքի ցույցերը «ոգեշնչված են օտար շրջանակների կողմից, որոնք դժգոհ են այն փաստից, որ իրենք դուրս են մնացել հակամարտության կարգավորումից, որտեղ վճռորոշ դեր է խաղացել Ռուսաստանը», և որ այդ ուժերը «փորձում են անկարգություններ առաջացնել հայ հասարակության մեջ և խաթարել պայմանավորվածությունները»: Բայց հետո Բաքուն սկսեց թունավոր գույներով ներկել Փաշինյանի կերպարը։ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովի վարկածի համաձայն, «Փաշինյանի քաղաքականությունն ուղղված է ռազմական գործողությունների վերսկսմանը, իսկ նպատակը Հայաստանը դեպի Արևմուտք շեղելն է և դրանով իսկ երկրի ներսում այն հակառակորդներին չեզոքացնելը, որոնք հիմնականում ունեն ռուսամետ ուղղվածություն»։

Բայց դա անցյալում էր։ Ահա թե ինչու Մամեդյարովի՝ Փաշինյանի նախկին կերպարին անդրադարձը առաջացնում է ոչ միայն իմացական պատմական հետաքրքրություն: «Փաշինյանը գիտակից մարդ է, և եթե Հայաստանում նոր մարդ գա իշխանության, գործերը կանգ կառնեն,- ասել է Մամեդյարովը,– նա ակնառու քայլ արեց՝ հայտարարելով արտահերթ ընտրություններ, և հաղթեց դրանցում, Հայաստանի բնակչությունը նրան վստահության քվե տվեց։ Իսկ Փաշինյանը դա չսպառեց, ու կարծում եմ՝ առաջընթաց կլինի։ Մենք պետք է նրան արժանին մատուցենք, նա հասկանում է, որ պետք է ինչ-որ կերպ բարեկամական հարաբերություններ կառուցել Ադրբեջանի հետ»։ Սա բացահայտ ակնարկ է այն մասին, որ Բաքուն հակվել է դեպի Թուրքիա, ինչը Մամեդյարովի՝ ԱԳ նախարար լինելու ժամանակ Բաքվի համար այնքան էլ բնորոշ չէր։ Ավելին, սա նաև վկայում է այն մասին, որ Ալիևը չի կարողանում իրադարձությունների ընթացքը վերափոխել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի: Բաքվում հասկանում են, որ նման փաստաթուղթ հնարավոր կլինի ստորագրել միայն Փաշինյանի հետ: Բայց այդ դեպքում ինչո՞ւ են Փաշինյանի համար խնդիրներ ստեղծում (մարտական բախումներ սահմանին, Լաչինի ճգնաժամ), ինչի կապակցությամբ նա քննադատվում է իր հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի կողմից։ Ավելին, Երևանում «ռևանշի ուժերի» իշխանության գալու համար ստեղծվում է մի տեսակ «հնարավորությունների միջանցք», որը կարող է բերել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ խաղաղության համաձայնագրից հրաժարում։ Գործընթացի տրամաբանությունը «երկրորդ կապիտուլ յացիայի պատրաստակամության» մեղադրանքներից խուսափելու համար ենթադրում է թվացյալ փոխհատուցման քայլեր Փաշինյանի հասցեին։ Սակայն հիմա Հայաստանում ստեղծված իրավիճակը նոր բնութագրիչներ է ձեռք բերում՝ կապված ոչ այնքան հակաադրբեջանական, որքան հակառուսական տրամադրությունների աճի հետ։ Դա էլ հենց այս պահի հիմնական քաղաքական և հոգեբանական առանձնահատկությունն է։ Թերևս հենց դա է ներկա գործընթացի կուլիսային կողմի էությունը: Ի դեպ, այդ մասին բացահայտ ասել է Կոնստանտին Զատուլինը։ Նրա խոսքով, «Ադրբեջանն ու նրա թիկունքում կանգնած Թուրքիան ստացել են մի լծակ, որը հրահրում է դաշնակից Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճ»։

Բայց խոսքը միայն Ռուսաստանի մասին չէ: Փաշինյանին հաջողվել էր Ալիևին քարշ տալ դեպի արևմտյան բանակցային հարթակ, չնայած դա փաստացի ոչ մի արդյունք չէր տվել, բացառությամբ խաղաղության գործընթացում երկակի ստանդարտներ կիրառելու Բաքվի պատրաստակամության ակնարկների։ Ստացվում է, որ եթե Ալիևը օբյեկտիվորեն խթանում է Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճ, ապա Փաշինյանը վարկաբեկում է Ադրբեջանին Ռուսաստանի աչքում՝ մատնանշելով նրա խաղն Արևմուտքի հետ։ Դրանից հետո մի՞թե զարմանալի է, որ Բաքվի և Երևանի հարաբերություններում անընդհատ խզումներ են տեղի ունենում՝ կապված նրանց կողմից առաջ քաշվող նոր անորոշ պայմանների հետ։

Այդ ամենին գումարենք նաև Իրանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական առճակատման նոր փուլը: Եթե նման համատեքստում դիտարկենք փորձառու Մամեդյարովի դատողությունները Փաշինյանի մասին, ապա Ալիևն այս փուլում ակնհայտորեն պարտվում է դիվանագիտությունում և գնում է դեպի Հայաստանի հետ հերթական զինված հակամարտության։ Եվ դա այն պատճառով, որ Ալիևին չի հաջողվում արձակել բարդ «հայկական հանգույցները» և հաշվարկել անհավանական երևանյան քաղաքական կոմբինացիաները։ Այնպես որ, Ադրբեջանի քաղաքական ասպարեզում նախկին արտգործնախարար Մամեդյարովի հայտնվելը, կարծես թե, պատահական երևույթ չէ, այնտեղ որոշակի փոփոխություններ են սպասվում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պետք չէ որևէ մեկի վասալը կամ գուբերնիան լինել. Էդմոն ՄարուքյանԹշնամու փաստաբանը ՀՀ բարձր ամբիոնում. ինչո՞ւ է Փաշինյանը արդարացնում վանդալիզմը. Էդմոն Մարուքյան Այն մասին, թե Փաշինյանին ընտրելով, նրա կողմից «ասֆալտով» մոլորեցված քաղաքացին ինչ նոր աղետներ է բերելու մեր երկրի և կոնկրետ իր ընտանիքի գլխին. Ա. ՉալաբյանՈՒժեղ Հայաստանը և գործընկերները մտադիր են վերացնել ծայրահեղ աղքատությունը Հայաստանում վեց ամսվա ընթացքում. Հրայր ԿամենդատյանՀորոսկոպի 3 նշանների համար մայիսը ամենալավը կլինիՄալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զեբրը փախել է Կենդանաբանական այգուց եւ հայտնվել Մյասնիկյան պողոտայում Շուտով Իրանի թշնամիները կբախվեն շատ սարսափելի զենքի. փոխ-ծովակալ ԻրանիՈ՞վ է լինելու հաջորդ Լաբուբուն Պատմական ցուցանիշ․ Գիլյերմո Օչոան Մեքսիկայի ազգային հավաքականի կազմում կմասնակցի իր 6-րդ Աշխարհի առաջնությանըԻսրայելը կրկին խախտում է միջազգային իրավունքը՝ հшրձակվելով քաղաքացիական նավերի վրա. ԵՄ-ն պետք է պահանջի, որ Նեթանյահուն հարգի օրենքները․ Պեդրո ՍանչեսԼիբանանի Զեբդին քաղաքի գերեզմանատան մոտ իսրայելական հարձակման հետևանքով 6 մարդ է զոհվելՄեծ Բրիտանիան ահաբեկչական սպառնալիքի ազգային մակարդակը բարձրացրել է մինչև «լրջագույնի»Թրամփի վարչակազմը պնդում է, որ օտարերկրյա կառավարությունները միանան Հորմուզի նեղուցի կոալիցիային. CNNԾեծի հետևանքով մահացած 1–ամյա երեխայի կենսաբանական մորը մեղադրանք չի առաջադրվելՈւժեղ Հայաստանում ամսական 150,000 դրամ աջակցություն Աղքատության հաղթահարման պետական հիմնադրամից` ծայրահեղ աղքատ ընտանիքներինԻրանի ազգային հավաքականը կմասնակցի 2026 թվականի աշխարհի առաջնությանը ԱՄՆ-ում․ Ջանի ԻնֆանտինոՆավթի գինը կախված է նրանից, թե Թրամփը ինչպես է քնել․ Ֆիցո «Ռեալ Օվիեդոյի» երկրպագուն դատապարտվել է ինն ամսվա ազատազրկման՝ Մարկուս Ռեշֆորդին ռաuայական հողի վրա վիրավnրելու պատճառովԱյն, ինչ տեղի է ունենում ծովային շրջափակման քողի տակ, ռшզմական գործողությունների շարունակությունն է․ ՓեզեշքիանՎերջին մեկ օրվա ընթացքում Իսրայել է ներկրվել 6500 տոննա ռազմական տեխնիկա. ՑԱԽԱԼԹրամփը կլսի Իրանի վերաբերյալ թարմացված ռազմական տարբերակները. CNNՄերիլին Մոնրոյի վերջին չարագուշակ ֆոտոսեսիան. արցունքներ, միայնություն և 432 կադր մահից առաջ Նախագահ Թրամփը ակտիվորեն համագործակցում է Կոնգրեսի հետ՝ Իրանի պшտերազմի հարցում․ Սպիտակ տունԱլիևն ասում է՝ եթե ես ձեզ հետ խաղաղ պլաններ ունենայի՝ չէի փլուզի եկեղեցին. Էդմոն Մարուքյան«Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը կհասցնի ապաքինվել մինչև «Արսենալի» դեմ պատասխան խաղըԳերմանիան իր էլեկտրակայանը կհանձնի Ուկրաինային Հայաստանում մեկ օրում չորս հետախուզվող է կալանավորվել Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 29-ին Մյասնիկյան պողոտայի հասցեներից մեկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 33-ամյա մի երԱՄՆ ռшզմածովային ուժերը հետ են մղել 44 առևտրային նավ՝ շրջափակման ընթացքում Ռուսաստանը կարող է բարձրացնել հրադադարի հարցը՝ որոշակի ընկերությունների նկատմամբ պատժшմիջոցները վերացնելու դիմաց․ ԶելենսկիԴուք ծանրակշիռ դեր եք ունենալու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում. ուղերձներ՝ Ծառուկյանին«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին 38-ամյա վարորդը «Shacman» մակնիշի բետոնախառնիչով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել քարերին և կողաշրջվելԳերմանիայի կանցլերը պետք է ավելի շատ ժամանակ հատկացնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պшտերազմի ավարտին և իր երկրի խնդիրների լուծմանը․ ԹրամփՔաղսիի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Պուտինը Թրամփին չի հրավիրել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին. ԿրեմլՇուտով՝ մեր հաղթանակից հետո հերոսները նորից դառնալու են հերոս. Ուժեղ ՀայաստանԻրանը hրթիռային և միջnւկային ծրագրերը համարում է ազգային հարստություն. Խամենեի Վանաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի աշխատանքը 3 մլն-ով բնակարա՞ն. Արսեն Թորոսյա´ն, ուղեղի տրամաբանության խնդիր ունե՞ք. ՀՃՇ անդամՍիմեոնեն բացատրել է, թե ինչը պակասեց «Ատլետիկոյին» Չեմպիոնների լիգայում «Արսենալին» հաղթելու համարԵվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով 100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. ՓաշինյանԱլվարեսը Չեմպիոնների լիգայում գերազանցել է Մեսսիի ռեկորդը Մաֆիան այսօրվա իշխանությունն է. Էդմոն ՄարուքյանԳերմանիայից ԱՄՆ զինվորականների դուրսբերումը կարող է ձախողել Tomahawk hրթիռների տեղակայման պլանը. PoliticoՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանChanel-ը գլխավորել է ամենապահանջված «ամենաթեժ» բրենդերի վարկանիշը Սամվել Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ կապվող ձայնագրությունների մասին (տեսանյութ)Մխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ըՄենք 100 դոլար էլ չենք նախատեսում կաշառքի համար․ Սամվել Կարապետյան