Երևան, 28.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի հեճուկս տարածված միֆերին, Ադրբեջանում մի շնչին ընկնող համախառն եկամուտը զիջում է Հայաստանին․ Չալաբյան

ԲԼՈԳ
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել՝

Երեկ թշնամական պետության պարագլուխը, Բաքվում մամլո ասուլիս տալով (զարմանալի զուգադիպությամբ, այն համընկել էր Երևանում իր «քաղաքակիրթ» գործընկերոջ ասուլիսի հետ), հերթական անգամ սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի և հայ ազգի հասցեին, պնդելով, որ ժամանակը մեր դեմ է աշխատում, և Հայաստանը օր առաջ պետք է ընդունի Ադրբեջանի պարտադրած կապիտուլիացիայի պայմանները:

Այս կապակցությամբ ցանկանում եմ ընդամենը մի պարզ հակադարձում կատարել թշնամուն՝ ժամանակը քո դեմ է աշխատում, ոչ թե մեր: Վերջին տաս տարում, թեև Ադրբեջանը հետևողական պատրաստվել է պատերազմի, նրա տնտեսությունը գտնվել է խորը ստագնացիայի մեջ, նավթային եկամուտները 2014-ից ի վեր շարունակ նվազում են, գազային աճող եկամուտները դա չեն կոմպենսացնում, երկրում տարեց տարի կրկնվող դաժան երաշտները ոչնչացնում են գյուղատնտեսությունը: Ի հեճուկս տարածված միֆերին, Ադրբեջանում արդեն հիմա մի շնչին ընկնող համախառն եկամուտը զիջում է Հայաստանին (կարելի է դա տեսնել Համաշխարհային բանկի կից գրաֆիկից, որում դեռ չկան 2022 թ. տվյալերը), մեկ շնչի հաշվով ծնելիությունը արդեն դարձել է Հայաստանից պակաս, սոցիալական լարվածությունը շարունակում է աճել, և թշնամու պարագլուխը շատ լավ հասկանում է, որ հայատյացությունը և շովինիզմը իր իշխանությունը պահպանելու վերջին հուսահատ հանգրվանն է:

Անկախ նրանից, թե ինչ է բարբաջում քո «քաղաքակիրթ» գործընկերը իր անհեթեթ ասուլիսներին, թե ինչ են քեզ խոստանում տարբեր մայրաքաղաքներում, թե ինչ հույսեր ես ինքդ քեզ տալիս, մենք քո սպառնալիքներին ու շանտաժին տեղի չենք տալու: Մեր սուրբ հայրենիքի ամեն քարն ու թուփը, և նրանցից սնվող մեր ազգի ոգին, մեր ազատությունն ու արժանապատվությունը մեր համար ամեն ինչից վեր են: Որքան պետք է, կդիմանանք, որքան պետք է, կմաքառենք, որքան պետք է, կպայքարենք՝ բայց ի վերջո շուռ կտանք պարտության այս ամոթալի էջը, և կտեսնենք մեր ազգի վեր հառնող ոգին և նրա նոր հաղթանակները:

Հրապարակված լուսանկարի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ Դիվանագիտությունը կառուցողական փուլ վերադարձնելը լիովին իրատեսական է. Արաղչի Ում էլ բռնեն, ինչ թեմա էլ արհեստական իջեցնեն՝ մեկ է, պատմությունն իր արձանագրումներն անում է, իսկ դա սրբագրել անհնար է. Տիգրան Աբրահամյան Ucom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրումՀայաստանում աղիքային վիրուս է տարածված. տեղեկատուՈւկրաինան և ՌԴ-ն միմյանց փոխադարձ hարվածներ են հասցրել Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինՄահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը ԱՄՆ-ն Իրանի հետ չի բանակցում՝ կենտրոնանալով տնտեսական պատժամիջոցների վրա. Թրամփ Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 23-ամյա պայմանագրային զինծառայողի կյանքից հեռանալու դեպքից․ մինչ այդ նա իր ազգականի հեռախոսին հաղորդագրություն է ուղարկելՀայաստանը փորձում է վերաուղղորդել իր արտահանումը դեպի Եվրամիություն, բայց մատակարարումների ծավալը նվազագույն է. ՌԴ ԱԳՆ Իրանը սպառնացել է վնաս հասցնել ԱՄՆ տնտեսական շահերին՝ ճնշման պարագայում CENTCOM-ի ղեկավարը պնդում է, որ ԱՄՆ-ն ամբողջովին ականազերծել է Հորմուզի նեղուցը Վատիկանը պատրաստ է աջակցել Մոսկվայի և Կիևի շփումներին հումանիտար հարցերի շուրջ. Լավրով Ինչ է կատարվում ռուս-ուկրաինական սահմանին. երբ կավարտվի պատերազմըՍիրիայի նախագահը քրդերի առաջնորդին նշանակել է խորհրդական Իրանի դիրքորոշումը խաղաղությունն ու համագործակցությունն է․ Փեզեշքիան Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 28-ին Կատարի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցի ականազերծման հարցը Այս ամռանը Գերմանիայում ծայրահեղ շոգից մահացածների թիվը հասել է 15,800-ի Եվրոպա լիգա․ Հայտնի են լիգայի փուլի բոլոր մասնակիցները Վթար է. ջուր չի լինելու Եթե Տիգրանաշենը հանձնեն, պաշտպանական համակարգը Զանգակատնից մինչև Երասխավան փլվելու է. Չալաբյան Փաշինյանի խոսքերը ԵՄ հանրաքվեի մասին վկայում են սեփական ժողովրդի հանդեպ նրա անվստահության մասին. Լավրով Կարեն Խաչանովը 8 տարում առաջին անգամ չի դասակարգվել Ինչպիսին կլինի սեպտեմբերը ՀայաստանումԻնչո՞ւ է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը զրուցել հայատյաց փորձագետի հետ․ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Սուրեն Աղաջանյանը` Poland Open-ի հաղթող Լավրովը նշել է, որ Երևանի որոշ մեղադրանքներ անձամբ իր մոտ «հույզեր են առաջացնում» ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց․ Գոհար ՄելոյանՈրքա՞ն է կազմում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը․ Տիգրան ԴումիկյանՆիկոլ Փաշինյանն այսօր փաստացի վերահաստատեց Տիգրանաշենի վերաբերյալ օրեր առաջ արած իր հայտարարությունը. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն իր իշխանությունը երկարաձգելու համար ենթարկվում է Ալիևի բոլոր պահանջներին. Ավետիք ՉալաբյանԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներՀայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԴատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՀարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոնԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմՄոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-ի