Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։
Կապան, Գորիս, Քաջարան, Ստեփանավան, Վանաձոր, Ալավերդի քաղաքներում, Տավուշի մարզում, Արագածի, Արագածոտնի և Թալինի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։