Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Մեր հինգ հոգանոց ընտանիքը փոքրացավ, ու մեր կյանքն այդ պահից փոխվեց». Հրանտ Գրիգորյանը զոհվել է Քարվաճառում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հրանտ Գրիգորյանը պայմանագրային զինծառայող էր, ենթասպա, ծառայել է Խաղաղապահ զորքերում: Երկու քույրերի միակ եղբայրն էր Հրանտը, իր ընտանիքը դեռ չէր հասցրել ստեղծել, սիրած աղջիկ ուներ, պետք է ամուսնանային, բայց չստացվեց:

«Եղբայրս անչափ բարի էր, հումորով, ժպտերես, բոլորին հասնող: Սիրված էր հրամանատարության և ծառայակից ընկերների կողմից, իրեն շատ էին հարգում: Ընկերական էր բոլորի հետ շփման ժամանակ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հրանտի քույրը՝ Լիլիթը:

Վերհիշում է՝ գյուղի ջահելությունը, իսկ Հրանտը Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղից էր, հավաքվում էր նրա շուրջը, որ վերջինս խոսեր, կատակեր, բոլորը պատրաստ էին անվերջ լսել Հրանտին: Եղբորը նկարագրելիս Լիլիթը նրան բնորոշում է և՛ որպես հանգիստ, և՛ աշխույժ բնավորություն ունեցող մարդ: «Զորամասում Հրանտի հրամանատարը՝ գեներալ Արտակ Տոնոյանն իրեն երբեք անունով չի դիմել, նրան բոլորը «քեռի» են կոչել: Պատմում են, որ Հրանտը սիրել է սասունցիների բարբառով խոսել»,-վերհիշում է զրուցակիցս:

Հետաքրքրվում եմ՝ Հրանտը ե՞րբ է որոշել զինվորական դառնալ: «Կարծում էինք, որ նա Թատերականում կշարունակի ուսումը: Արդեն ասացի, որ կատակասեր էր, հումորով, կարողանում էր ամենայն ճշգրտությամբ մարդկանց նմանակել: Մյուս կողմից՝ իրեն գրավում էր նաև օդաչուի մասնագիտությունը: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Երևանի գյուղատնտեսական համալսարան: 2007 թվականին զորակոչվեց բանակ, ծառայել է Քարվաճառում: Իսկ 2011 թվականից Հրանտը ծառայության անցավ Հայաստանի խաղաղապահ բրիգադում: Ունի բազմաթիվ պատվոգրեր, շնորհակալագրեր ու շքանշաններ: Խաղաղապահ առաքելության կազմում եղել է Կոսովոյում, Գերմանիայում»,-պատմում է քույրիկը:

Հրանտի հայրիկը մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին՝ Շուշիի մարտերին, հետո Քառօրյա պատերազմին: Պարգևատրվել է շքանշաններով. «Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, հայրս կրկին մեկնեց Արցախ, սակայն ճանապարհին ստանալով Հրանտի զոհվելու լուրը՝ վերադարձավ՝ այդպես էլ մարտի դաշտ չհասնելով»: Պատերազմի օրերին Հրանտը մեկնել է Քարվաճառ՝ հենց իր ծառայած տեղը, այնտեղ էլ զոհվել է: Լիլիթի հետ սկսում ենք պատերազմի մասին զրուցել. «Սեպտեմբերի 27-ին Հրանտը տանն էր: Զանգեցին՝ տագնապ է, պետք է զորամաս գաս: Որևէ բան չասացին Արցախ մեկնելու մասին: Գնաց զորամաս, ու հենց նույն օրն էլ ճանապարհվել էին Քարվաճառ: Մամային զանգեց՝ մա՛մ, գիտե՞ս, որ գնում եմ իմ ծառայած տեղը: Հասել է Արցախ, մեկ օր զանգել է, զրուցել մեզ հետ ու վերջ: Սեպտեմբերի 29-ին Քարվաճառում թեժ մարտերի ժամանակ բեկորային մահացու վիրավորում էր ստացել: Եղբայրս զոհվել է հենց այն դիրքում, որտեղ 2014 թվականին հակառակորդի կրակոցներից զոհվել էր մեր քեռին՝ Ռուբոն, նա ևս պայմանագրային զինծառայող էր: Այդ դիրքում հետագայում նաև խաչքար էին տեղադրել, հենց այդտեղ էլ Հրանտն է զոհվել»:

Հետո արդեն մեր զրույցը ճակատագրի մասին է, արդյո՞ք սա էր Հրանտի ու մի քանի հազար տղաների ճակատագիրը, ճակատագիր ասելո՞վ ենք փորձում ինքներս մեզ սփոփել, թե՞… Իսկ մեզ հնարավո՞ր է ինչ-որ կերպ սփոփել, այս ցավն անգամ չի սպիանալու: Որոշ ժամանակ անց արդեն Հրանտի մարտական ընկերներն են պատմել նրա ընտանիքին. Օմարի լեռներում թեժ մարտեր էին: «Մարտական ընկերների պատմելով, Հրանտը կռվի ամենաթեժ պահին օգնել է ժամկետային զինծառայողներին, վիրավոր տղաներին դուրս է բերել վտանգավոր գոտուց, զոհված տղերքի մարմինները ևս չի թողել մարտի դաշտում: Ընկերներն են փաստում՝ բազմիցս փրկել է իր մարտական ընկերների կյանքը։ Չնայած մարտի դաշտում անցկացրած շատ կարճ ժամանակահատվածին, որպես զինվոր լիարժեքորեն կատարել է իր պարտականությունները: Ի վերջո, փորձված զինվորական է եղել: Ասում են՝ անվախ էր, առաջ էր նետվում, բոլորին օգնության հասնում: Վիրավորներից վերջինին մարտական դիրքերից իջեցնելուց էլ բեկորային վիրավորում է ստանում և զոհվում»,-պատմում է Լիլիթը:

Հրանտի զոհվելու լուրն ընտանիքը հենց նույն օրն է իմացել: Երկու տարուց ավելի է՝ ընտանիքը փորձում է առանց Հրանտի ապրել: «Շատ դժվար է, չենք համակերպվում, չենք հաշտվում, իր տեղը շատ է զգացվում, ամեն պահի կարիքն ունենք: Մեր հինգ հոգանոց ընտանիքը մեկ հոգով կրճատվեց, ու մեր կյանքն այդ պահից փոխվեց: Որպես քույրեր ու եղբայր՝ ընկերական հարաբերություններ ենք ունեցել: Անսահման կարոտում ենք անչափ բարի եղբորն ու որդուն»,-ասում է Լիլիթը, իսկ ես էլ փաստում եմ, որ անգամ նկարներից է երևում այդ բարությունը, փաստորեն նկարները չեն խաբում. «Այո, չեն խաբում: Ի դեպ, Հրանտը նկարվել չէր սիրում, շատ նկարներ էլ չունի»: Հիմա Հրանտը հայրենի Բազմաբերդի հերոսների պանթեոնում է: «Ուզում էինք, որ մեզ մոտ լինի, իսկ Եռաբլուրը հեռու է»,-եզրափակում է Լիլիթը:

Հ. Գ. Հրանտ Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ TRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՏավուշի մարզի Չորթան բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանԲրիտանացի ճանապարհորդը ավարտել է 28 տարի տևած ոտքով շուրջերկրյա արշավը ՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա ՍողոմոնյանՎաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Գազի գնի 10 տոկոս աճի ազդեցությամբ՝ գնաճը կավելանա ևս 0,8 տոկոսով. ԿԲ նախագահ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով «Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանՕդանավակայանը փակվել է․ Լոնդոնից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Անընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի «Մասթերսի» երկրորդ փուլ Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանԲաքվում Երևանի վերաբերյալ նոր պահանջներ են հնչում․ Փաշազադեի նոր առաջարկը Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղափոխել Ադրբեջանի հետ սահման. ԶԼՄ-ներ Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՓակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ»Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել Կյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել