Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայկական բանակն արժանի պատասխանով կզսպի հակառակորդին. Սեյրան Օհանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայկական բանակն ամեն ինչ անելու է, որպեսզի հրադադարի ռեժիմի սահմաններում պահպանվի և տիրի խաղաղություն, իսկ դա այսօր իրականացվում է հայկական բանակի մարտունակության, մեր զինուժի մարտական կարողությունների կատարելագործման շնորհիվ:

Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարին տված հարցազրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Չնայած այն բանին, որ հայկական կողմի նախաձեռնությամբ մշտական աշխատանքներ են տարվում հրադադարի ամրապնդման ուղղությամբ, մեր հակառակորդն իր ոչ կառուցողական մոտեցման պատճառով հրադադարի ամրապնդման պայմաններ չի ստեղծում: Բաքվի Եվրոպական խաղերի ընթացքում հակառակորդի կողմից կրակոցների թիվը քչացել է, չեն եղել դիվերսիոն գործողություններ: Սակայն մինչ այդ բոլորս ակնհայտ տեսանք, թե մինչև ապրիլի 24-ն ինչ լարվածություն էր առաջացնում հակառակորդը»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը՝ ավելացնելով, որ միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինս կի խմբի համանախագահ երկրներն ամեն ինչ արել են, որպեսզի հրադադարը պահպանվի:

Միաժամանակ, Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ իր համար անընդունելի և անհասկանալի է նախիջևանյան հատվածի ուղղությամբ հակառակորդի կողմից վերջին կրակոցները, հրադադարի ռեժիմի խախտումը: «Սովորաբար հակառակորդն իր եռանդը մարում է արժանի պատասխան ստանալու ժամանակ, այսօրվա իրականության մեջ դա է մեր հարևաններին զսպելու զսպաշապիկը: Եվ հայկական բանակն ամեն ինչ անելու է, որպեսզի հրադադարի ռեժիմի սահմաններում պահպանվի և տիրի խաղաղություն»,- նշել է Օհանյանը: Նախարարը նկատել է նաև, որ Ադրբեջանի բարձրաստիճան զինվորականությունը «Սեփական անխոցելիության սինդրոմ»-ով է տառապում և իրականությունից կտրված է:

Սեյրան Օհանյանն ավելացրել է նաև, որ սահմանագոտի իր այցերը մշտապես են լինում, սակայն նախիջևանյան հատված այցը պայմանավորված էր վերջին դեպքով:

Ադրբեջանական կողմը հունիսի 26-ին ժամը 18:30-ի սահմաններում ակտիվ կրակ է վարել ՀՀ նախիջևանյան սահմանի Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև մեծ տրամաչափի զենքեր: Հայկական կողմի պատասխան կրակից հետո հակառակորդը կրել է բազմաթիվ կորուստներ, սակայն մարտի ընթացքում, ցավոք, զոհվել է նաև ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, շարքային Արման Մայիսի Եփրեմյանը` ծնված 1987թ:

Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել