Երևան, 28.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պատրաստ ենք ցանկացած սցենարի․ Իշխան Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 

Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի։ Այն իշխանությունը, որը մեզ հայրենիքից է զրկել, հինգ հազար հայ մարդու կյանքից է զրկել, պարզ է, որ կփորձի նաև մանդատներից զրկել, բայց դա երկրորդական է, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ իշխող ուժը նախաձեռնել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորներին մանդատից զրկելու գործընթաց։ Իշխանությունների թիրախում, սակայն, առավելապես Իշխան Սաղաթելյանն է։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները մտադիր են պատգամավորական մանդատից զրկել միայն Իշխան Սաղաթելյանին։ ԱԺ խորհրդի նիստը ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու օրակարգով նախատեսված էր այսօր, սակայն մեկ շաբաթով հետաձգվել է, քանի որ ընդդիմադիր պատգամավորները չեն ներկայացել Խորհրդի նիստին։ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով և վերսկսվում սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը հրավիրված Խորհրդի նիստում՝ անկախ նրա ներկայությունից:
Սաղաթելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ պատրաստ են ցանկացած սցենարի, մտածել են հավանական ելքերի մասին, ունեն մշակած համապատասխան, համարժեք քայլեր։

«Մեկ անգամ ևս վստահեցնում եմ քաղաքացիներին՝ մանդատով, թե առանց մանդատի՝ մենք մեր պայքարը շարունակելու ենք հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն հայ ժողովրդի»,- նշել է Իշխան Սաղաթելյանը։

Ի դեպ, ընդդիմադիր գործիչներին մանդատից զրկելու գործընթացին զուգահեռ՝ իշխանությունները հետապնդումներ են իրականացնում դաշնակցական գործիչների նկատմամբ։ Հունվարի 11-ի վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել Երևանում և Արարատում բնակվող ՀՅԴ մի շարք անդամների տներում, ընդ որում, վեց ամիս առաջ հարուցված գործի շրջանակներում։ Դաշնակցական երեք գործիչ ձերբակալված է, նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Խուզարկություններ են իրականացվել նաև ՀՅԴ ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանի տանը՝ երկու անգամ, նրա փաստաբանը գտնում է, որ թիրախավորված է ՀՅԴ ԳՄ ղեկավարությունը։

«Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան Իշխան Սաղաթելյանը ընդգծել է, որ հանրահայտ իրողություն է և փաստ, որ օրվա իշխանության կողմից, մասնավորապես, ՀՅԴ-ի նկատմամբ սկսվել է հետապնդումների, ապօրինությունների, բռնաճնշումների նոր շրջափուլ։
 

«Այս երևույթները նոր չեն, բայց ակնհայտ է, որ վերջին օրերին մեծ ծավալի գործողությունների են անցել։ Դատախազությունն օրեր առաջ հաղորդագրություն տարածեց ԳՄ անդամ, պատգամավոր Աշոտ Սիմոնյանի դեպքով, գործը դատարան են ուղարկել, արդեն քանի օր է՝ խուզարկում են դաշնակցական մեր մարզային կառույցների ընկերների բնակարանները, երեք հոգու քիչ անց դատարան են տանելու ՝ կալանքի, քիչ առաջ ԳՄ նախագահի տունն էին խուզարկում, այսինքն, ակնհայտ է, որ ինչ-որ գործողություններ են սկսել։ Դրա պատճառը շատ հայտնի է։ Դաշնակցությունն, իբրև ազգային ուժ, լուրջ խոչընդոտ է Նիկոլ Փաշինյան-Էրդողան-Ալիև պայմանավորվածություններին և հայտնի է, որ առնվազն Դաշնակցության պարագայում այդ պայքարը բոլոր ձևերով շարունակվելու է։ Հավանաբար, իրենց կարճ խելքով հույս ունեն, որ այս քայլերով կկարողանան ընկճել կամ պայքարից հետ պահել, բայց անիմաստ է, Դաշնակցությանը ճանաչողը գիտի, որ մեր վախը վաղուց են բռնել, նման բաները չեն ազդում»,- նշել է Իշխան Սաղաթելյանը։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Սահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԱրագածոտնում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրավnրներ Բանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Թուրքիան ու Գերմանիան կքննարկեն Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված վիճակը Տարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցել Իրանն իր սպառազինության շուրջ 90%-ն արտադրում է երկրի ներսում․ ՊՆ խոսնակ Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Հորմուզի նեղուցում նավերի վրա տեղի է ունեցել առնվազն 70 հարձակում, զոհվել է 19 նավաստի Ասֆալտի գործարան և ցեմենտի արտադրություն Սևանի ափին. «Սանի Լենդի» վտանգավոր ծրագիրը ԾովագյուղումՆոր Երզնկայում «Hyundai Elantra»-ն բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավnր Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր ԿամենդատյանԻնչ գին կունենա ռուբլին առաջիկայումՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պшտերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական որևէ պատժամիջnց․ Իրանի ԱԳՆ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի լուսանկարը, որտեղ այն ԱՄՆ տարածքի մաս է կազմում Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Դեմբելեի հետ Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ ԿարապետյանՋուր չի լինելու մինչեւ երեկո Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայտնի է, թե ով է ռումբ տեղադրել փոխգնդապետի մեքենայի տակԱյս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերուն Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԹրամփը հրապարակել է նկար, որտեղ Հորմուզի նեղուցը նշված է որպես ԱՄՆ տարածքներից մեկը Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել Կիևի ռազմական ենթակառուցվածքները. Պեսկով Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը հասել է 538-ի Փաստեր չկան, բայց վստահ ենք՝ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ. անհետ կորածի հարազատ Երիցվանքում պեղումները նոր բացահայտումներ են արել համալիրի պատմության վերաբերյալ Ինչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութՀՖՖ նախագահը շնորհավորել է «Արարատ-Արմենիային» պատմական հաջողության համար 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար Հայտնի դերասանին ծեծի են ենթարկել առևտրի կենտրոնումԻրանը կարող է վնաu հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ տնտեսական շահերին՝ պատժամիջnցների ճնշման nւժեղացման դեպքում. Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Անհայտ կորած մեր զավակներին գտնելու համար ասոցիացիա ենք ստեղծել, որ ծնողներով միասնական պայքարենք. անհայտ կորածի ծնող Ափին հայտնաբերվել է չորս մետր երկարությամբ ձուկ, որը կանխատեսում էր աշխարհի վերջըՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համար «Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններինԿառավարությունում նշանակումներ և ազատումներ են եղել Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին Նիկոլ Փաշինյանն ազատել է պաշտոնից