Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աթոռը պահելը՝ առաջնային գերխնդիր. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր կանգնած ենք պետականության կորստի վտանգի առաջ։ Դժբախտաբար, ոչ բոլորն են գիտակցում սպառնալիքի խորությունը։ Արցախում տեղի ունեցող իրադարձությունները թվում են «հեռու», իսկ քաղաքացիները սովորականի պես իրենց առօրյա գործերով են զբաղված այն պարագայում, երբ Արցախում տեղի ունեցող իրադարձությունները շուտով կարող են նաև Հայաստանում կրկնվել։ Առավել զարմանալին այն է, որ որոշ մարդիկ դեռևս հույսեր են կապում նիկոլական «խաղաղության դարաշրջանի», ճանապարհների ապաշրջափակման ու դրա արդյունքում տնտեսական բարգավաճման հետ այն դեպքում, երբ ադրբեջանական նոր ագրեսիան օդում կախված է։ Նույն ժամանակ թշնամական երկրի ռազմական հանցագործ ղեկավար Ալիևն ավելի բացահայտ է խոսում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին ու կոնկրետ տարածքային պահանջներ ներկայացնում Հայաստանի նկատմամբ՝ սպառնալով նոր ագրեսիայով։

Սրանից ավելի ի՞նչ պետք է տեղի ունենա, որ հասարակության մեջ արմատանա պայքարի վճռականությունը, որ հասարակության մեծամասնությունը գիտակցի, թե ինչ ծանր վիճակի են մեզ հասցրել Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը։ Հասկանալի է՝ վերջիններս չեն ցանկանում, որ մեր հասարակությունը համակվի պայքարի ոգով, որ գերիշխի ազգային մտածողությունը։ Նրանք մի կողմից փորձում են ապահովել թուրք-ադրբեջանական տանդեմի բարեհաճությունը, իսկ մյուս կողմից էլ իրենց անգործությունը արդարացնել նրանով, թե այդպիսով խուսափում են Հայաստանի համար անվտանգային սպառնալիք ստեղծելուց։ Ըստ այդմ, ցանկացած քայլի դեպքում իշխանությունները ցանկանում են նոր պատերազմի սպառնալիքով հանրության «վախը բռնել»։ Բայց ժամանակը ցույց է տալիս, որ եթե Ադրբեջանը ցանկանում է նոր ագրեսիա ձեռնարկել, ապա միշտ էլ դրա համար պատճառ կգտնի։

Ավելին, պաշտոնական Բաքուն եթե տեսնում է, որ Հայաստանում պայքարի ջահը չի վառվում, ավելի է լկտիանում ու նոր պահանջներ է ներկայացնում։ Իսկ պայքարի ծավալման տեսանկյունից նախ՝ ՀՀ իշխանություններն ընդհանրապես ընդունակ չեն հանրությանը որևէ գաղափարի շուրջ համախմբելու, երկրորդն էլ՝ նրանց մոտ միայն ազգայինի դեմ պայքարելը, հասարակության շրջանում բաժանարար գծեր տանելը, մարդկանց թշնամացնելն ու բարիկադներ կառուցելն է լավ ստացվում։ Մյուս կողմից էլ իշխող ուժի ներկայացուցիչները հասկանում են, թե ինչ տեղի կունենա, երբ հանրությունը համակվի պայքարի բոցով։ Փողոց դուրս եկած մարդիկ ՀՀ անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանի պահանջներին դիմադրելու հարցով հստակ պահանջներ կդնեն իշխանությունների առաջ՝ նրանց քշելով ելման դիրքեր, «դեռ մի բան էլ ավելի», այսինքն՝ հասնել շուտափույթ իշխանափոխության։ Իսկ այս իշխանություններին ամենից շատ մի հարց է հետաքրքրում՝ որքան հնարավոր է՝ երկարաձգել սեփական իշխանությունը՝ թեկուզ մեր պետականության հաշվին կամ կենսական զիջումների գնով։

Դրա արդյունքում է, որ իշխանության ներկայացուցիչների կողմից, ասենք, այսպիսի հայտարարություններ են հնչում՝ «Արցախը կորցնես լա՞վ է, թե՞ Հայաստանը»։ Իսկ Փաշինյանը փաստացի արդարացնում է ադրբեջանական ագրեսիվ նկրտումները Արցախի նկատմամբ՝ հայտարարելով, թե միջազգային հանրությունն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Միայն սեփական աթոռը պահելու շահով է պայմանավորված նաև այն իրողությունը, որ, չնայած արտաքին սպառնալիքների ահագնացմանը, չնայած ներկա կատաստրոֆիկ վիճակին, Փաշինյանն ու իր «թիմը» միայն իրենց նեղ անձնական ու քաղաքական հարցերով են զբաղված։ Հայաստանն ու Արցախը հասցրել են կործանման եզրին, ելքեր գտնելու ուղղությամբ ոչ մի քայլ չեն անում, փոխարենը ներքաղաքական խաղեր են տալիս: Օրինակ՝ նորից ճնշումներ են սկսել ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ։

Հետապնդումների թիրախ են դարձել ՀՅԴականները, մյուս կողմից էլ՝ վերստին բարձրացվել է ընդդիմադիր 22 պատգամավորներին մանդատից զրկելու հարցը, հետո իբր «փոշմանել» են ու ընտրողներին մեծ լավություն են արել (դասական շոու), և այլն։ Ի՞նչ է սա նշանակում: Շատ փորձագետների համոզմամբ՝ ճղճիմությունից, քինախնդրությունից և մանրախնդրությունից զատ կան խորքային պատճառներ. ի մասնավորի, շատերի կարծիքով, երկու հարց են լուծում Նիկոլն ու իր «թիմը». նախ՝ փորձում են ամրապնդել իրենց աթոռները, մյուս կողմից՝ ռևերանս են անում Ադրբեջանին, քանի որ Ալիևը պարբերաբար հայաստանյան ընդդիմությանը թիրախավորում է՝ նրանց ռևանշիստներ հայտարարելով։ Չնայած, եթե անկեղծ լինենք, այլևս զարմանալու բան էլ չկա. Փաշինյանը թքած ունի Հայաստանի վրա էլ, առավել ևս՝ Արցախի վրա էլ, հայ ժողովրդի վրա էլ, բոլորի վրա էլ, միայն թե սեփական աթոռը պինդ գրկի։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր