ԱՄՆ-ն մտադիր է մեծ խմբաքանակով F-16 մատակարարել Թուրքիային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Կոնգրեսին ծանուցել է Թուրքիային F-16 մարտական ինքնաթիռների մեծ խմբաքանակի հնարավոր մատակարարման մասին, որի խնդրանքը Անկարայից ստացվել է ավելի քան մեկ տարի առաջ։
Թուրքիան ցանկանում է գնել նոր սերնդի 40 հատ F-16 ինքնաթիռ և արդիականացման փաթեթներ՝ 80-ից ավելի հին մոդելի ինքնաթիռների համար։
Նշենք, որ այս պահին Կոնգրեսը քննարկում է Հունաստանին 40 հատ F-35 ինքնաթիռ մատակարարելու հարցը։ Թուրքիան դուրս է մնացել F-35 ծրագրից՝ ռուսական С-400 ՀՕՊ համակարգեր գնելուց հետո։
Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ գործարքը կարող է ճնշման լծակ դառնալ Անկարայի վրա՝ Ֆինլանդիայի և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու համաձայնություն ստանալու դիմաց։