Սոմալիում ավտոմեքենաների պայթյուններից հետո 8 մարդ Է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Սոմալիի Խիրան նահանգում շաբաթ օրը տեղի ունեցած երեք պայթյունների հետեւանքով 8 մարդ Է զոհվել, ավելի քան 25-ը՝ վիրավորվել, հաղորդում է Garowe Online պորտալը:
«Սոմալիի կենտրոնում ականապատված ավտոմեքենաների երեք պայթյուններն առնվազն 8 մարդու կյանք են խլել, ավելի քան 25 մարդ վիրավորվել է շաբաթ օրը», - նշել է պորտալը Twitter-ում:
Ոստիկանության տվյալներով՝ երկու պայթյուն է տեղի ունեցել Ջալալաքսի քաղաքում, եւս մեկը՝ Բուլոբարդում։
Ինչպես հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը, արմատական իսլամիստական «Աշ Շաբաբը» ստանձնել է բոլոր երեք պայթյունների պատասխանատվությունը:
Միջադեպերի ականատեսների խոսքով՝ տեղի ունեցածի հետեւանքով վնասվել են մի քանի շենքեր, որոնց թվում է քաղաքներից մեկի գլխավոր մզկիթը: