Քաբուլի դիվանագիտական թաղամասում պայթյուն է որոտացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔաբուլի այն շրջանում, որտեղ գտնվում են մի շարք երկրբերի դիվանագիտական ներկայացուցչությունները, այսօր՝ հունվարի 5-ին, պայթյուն է որոտացել։ Ինչպես հաղորդում է TOLO News հեռուստաալիքը, պայթյունը տեղի է ունեցել Վազիր Աքբար Խան թաղամասի փողոցներից մեկում։ Այդ թաղամասում են գտնվում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ինդոնեզիայի, Հնդկաստանի, Պակիստանի, Գերմանիայի դիվանագիտական առաքելությունները։
Զոհերի ու տուժածների մասին տեղեկություններ չկան։
Դրանից մեկ օր առաջ 2 մահապարտ ահաբեկիչներ հերթով հարձակվել էին Աֆղանստանի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի վրա։ Հարձակման ժամանակ նրանք վիրավորել են մի քանի մարդու, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



