Հնդկաստանում հզոր երկրաշարժի հետևանքով մոտ 2000 մարդ դարձել է անօթևան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀնդկաստանի իշխանությունները ֆինանսական օգնություն են ցուցաբերում մոտ 2000 մարդու, ում տները վնասվել կամ փլուզվել են երկրի հյուսիս-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, գրում է segodnya.ua-ն:
Հիշեցնենք, որ նախօրին 6.7 մագինտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Հնդկաստանի հյուսիս-արևելքում: Ավելի վաղ հաղորդվում էր 9 մարդու մահվան և 200 տուժածի մասին: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով` երկրաշարժը տեղի է ունեցել Մանիպուր նահանգում: Երկրաշարժի էպիկնետրոնը գտնվել է 29 կմ դեպի արևմուտք նահանգի մայրաքաղաք Իմպհալից: Ականատեսների խոսքով` երկրաշարժը տևել է մոտ 1 րոպե:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



