Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ընդունել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտի հրաժարականը և շուտով այս պաշտոնում նոր թեկնածու կներկայացնի։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Նշվում է, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կքննարկի Շոլցի ներկայացրած Գերմանիայի ՊՆ ղեկավարի թեկնածությունները, իսկ մինչ այդ Լամբրեխտը ժամանակավորապես կկատարի Գերմանիայի պաշտպանության նախարարի պարտականությունները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լամբրեխտը հրաժարականի դիմում է ներկայացրել գերմանական լրատվամիջոցների կողմից իր վրա գործադրվող ճնշումների պատճառով։ Լամբրեխտը շնորհակալություն է հայտնել բոլորին, ում հետ աշխատել է Գերմանիայի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: