Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՀՈՒՆՎԱՐԻ)․ Խոշոր երկրաշարժ, հրաբխի ժայթքում, ինքնաթիռների բախում. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1791 –ծնվել է ֆրանսիացի հայագետ Անտուան Ժան Սեն-Մարտենը:

1894– ծնվել է բանաստեղծ, դրամատուրգ, գրականագետ, թարգմանիչ, պրոֆեսոր Տիգրան Հախումյանը:

1917 - ծնվել է արձակագիր, թատերագետ, թարգմանիչ Իսահակ Ալավերդյանը:

1919- Հայաստանի և Վրաստանի միջև կնքվել է չեզոք գոտի ստեղծելու համաձայնագիր, որը ենթարկվելու է անգլիական գեներալ-նահանգապետին:

1921 - ծնվել է բժիշկ, վնասվածքաբան-օրթոպեդ Սեպուհ Թումյանը:

1924 - ծնվել է գծանկարիչ Ռաֆայել Նանուշյանը:

1930- Երևանում բացվել է Գրողների տունը:

1939- անցկացվել է համամիութենական մարդահամար, ըստ որի, Հայաստանի բնակչությունը կազմել է 1 մլն 282 հազար մարդ, որից 1 մլն 62 հազարը հայ, 130 900-ը՝ ադրբեջանցի, 51 400-ը՝ ռուս, 20 500-ը՝ քուրդ: Երևանն ունեցել է 200 031 բնակիչ:

1952- Հայաստանի ԳԽ հրամանագրով ստեղծվել են Երևանի, Կիրովականի և Լենինականի օկրուգները:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մեքսիկայի և Արգենտինայի հետ:

2001-Եվրոպայի խորհրդի նախարարների պատվիրակների կոմիտեի նիստը միաձայն որոշում է կայացրել Հայաստանի և Ադրբեջանի՝ ԵԽ լիիրավ անդամակցության վերաբերյալ:

2005- ուժի մեջ է մտել Երևանի քաղաքապետարանի որոշումը փողոցային առևտուրն արգելելու մասին, որի կիրառումն Ամանորի տոների կապակցությամբ մայրաքաղաքի որոշ փողոցներում ժամանակավորապես հետաձգվել էր:

2006-Իրաքում գրոհայինների կողմից շուրջ 130 օր պատանդ պահված կիպրոսահայ Կարապետ Ջեքերջյանը վերադարձել է Նիկոսիա:

2007- հայտարարվել է, որ ամերիկյան Կոնգրեսի շենքում՝ Կապիտոլիումում ցուցադրվելու է «Ճչացողները» փաստավավերագրական ֆիլմը, որը պատմում է ինչպես Մեծ եղեռնի, այնպես էլ աշխարհում տեղի ունեցած մյուս ցեղասպանությունների մասին:

2008- իր տան մոտ անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել գրող եւ հրապարակախոս Ռոբերտ Կարայանը:

2014- Հայաստանում ռուսական ռազմակայանում ստեղծվել է Ми-24П, Ми-8МТ, Ми8СМВ ուղղաթիռների էսկադրա:

2015- Երևանի կենտրոնում ծեծի է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիել յանը, որը սոցիալական ցանցերում ներկայանում էր «Նավակ ճոճողը» անունով։

2017-Ծառուկյանը բացել է իր «քաղաքական գործունեության փակված էջը» և հայտարարել, որ ձևավորելով լայն դաշինք՝ մասնակցելու է առաջիկա ընտրություններին:

2020-Երևանի Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։

ԱՇԽԱՐՀ

395 – Հռոմեական Կայսրությունից բաժանվել է Բյուզանդական Կայսրությունը:

1462 -պորտուգալացի նավագնաց Դիեգո Ալֆոնսոն Ատլանտիկ օվկիանոսում հայտնաբերել է Սանտու-Անտան (Կաբո-Վերդե) կղզին:

1562 - ուժի մեջ է մտել Սեն-Ժերմենյան վճիռը, որը պաշտոնապես ճանաչում է հուգենոտների իրավունքը Ֆրանսիայի տարածքի նկատմամբ:

1706 –ծնվել է ամերիկացի քաղաքական գործիչ Բենջամին Ֆրանկլինը:

1773 - նավապետ Ջեյմս Կուկի՝ բրիտանական Resolution նավը դարձել է առաջին նավը, որը հատել է Հյուսիսային բևեռային շրջանը:

1820 –ծնվել է անգլիացի գրող և պոետ Էնն Բրոնտեն:

1860 –վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Դոմինիկ Էնգրը:

1863- ծնվել է ռուս դերասան, ռեժիսոր Կոնստանտին Ստանիսլավսկին:

1912 -նորվեգացի բևեռախույզ Ռաուլ Ամուդսենից հետո մեկ ամիս անց բրիտանացի ճանապարհորդ Ռոբերտ Սքոթը հասել է Հարավային բևեռ:

1913 - Ռայմոն Պուանկարեն դարձել է Ֆրանսիայի նախագահ:

1920 -Խորհրդային Ռուսաստանում պաշտոնապես վերացվել է մահապատիժը:

1942– ծնվել է ամերիկացի աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին։

1959 -Սենեգալը և Ֆրանսիական Սուդանը կնքել են Մալիի Դաշնություն ստեղծելու համաձայնագիր:

1961 - վախճանվել է Կոնգոյի Հանրապետության ազատագրական շարժման գործիչ Պատրիս Լումումբան:

1962– ծնվել է կանադացի հանրահայտ կատակերգակ դերասան Ջիմ Քերրին:

1966– Իսպանիայի օդային տարածքում լիցքավորում կատարելիս իրար են բախվել իսպանական KC-135 տանկեր-ինքնաթիռը և ամերիկյան B-52G կործանիչը, որի մեջ եղել է ջերմամիջուկային ռումբ:

1991– Պարսից ծոցի պատերազմի ժամանակ սկսվել է «Փոթորիկ անապատում» ռազմական գործողությունը:

1995 -ճապոնական Կոբե քաղաքում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որի արդյունքում զոհվել է մոտ 6400 մարդ:

2002– Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ժայթքել է Նիարագոնգո հրաբուխը, որի հետևանքով զոհվել է 147 մարդ, մոտ 120 000-ը մնացել է անօթևան:

2008 -վախճանվել է աշխարհի շախմատի նախկին չեմպիոն Ռոբերտ Ջեյմս Ֆիշերը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է բռնկվել The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասին Հոկտեմբերի 29-ը Կաթվածի համաշխարհային օրն է Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Ուշակով. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 4-ից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճԱՄՆ-ն ընդլայնում է իր ներկայությունը Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջուկային էներգետիկայի ոլորտում ՀՀ-ում ոստիկաններն ու փրկարարները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղաՍաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծել Ռուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Մինչև 200 հազար դրամ ստացող աշխատողները ևս կունենան առողջության ապահովագրություն Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnր Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԱրցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի Ի՞նչ տեսք ունի ճապոնական «մաֆիան». «Փաստ»Նոյեմբերի սարսափելի օրերը․ կենդանակերպի որ նշանների համար ամսվա որոշ օրեր վատ կսկսվենՀՀ ԿԲ-ն զգուշացնում է իր անունից կեղծ փաստաթղթերի տարածման դեպքերի մասին Սպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանnւմ ուկրաինացիներին. Օբամա Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 29-ին Դիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւ «Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. WSJ Այն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԵրևանում ընթացող COP17 համաժողովի բարձրաստիճան հատվածը մոտենում է ավարտին Ողբերգական դեպք՝ Երևանում. շտապօգնության բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մաhը Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է գենետիկական ռեսուրսներին նվիրված միջոցառմանը «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Այսօր գորգ դուրս կգա Վազգեն Թևանյանը. ըմբշամարտի ԱԱ ԵՊՀ-ում քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ «Ժողովուրդ» Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև. առաջիկա օրերեի եղանակը Բռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Վենսը` Իրանին է փոխանցել Թրամփի նամակը Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակ