Չինաստանի բնակչությունը 60 տարվա մեջ առաջին անգամ նվազել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Չինաստանի բնակչությունը 2022 թվականին նվազել է՝ հասնելով մինչև 1,411 միլիարդի, ինչը 850 հազար ով պակաս է 2021 թվականի վերջի տվյալների համեմատ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Չինաստանի պետական վիճակագրական բյուրոյի տվյալներին։
Տեղական մամուլի տվյալներով՝ երկրում բնակչության նվազումը տեղի է ունեցել 60 տարվա մեջ առաջին անգամ։
2022 թվականին ծնվել է 9,56 միլիոն մարդ, մահացել՝ 10,41 միլիոնը։
Անցած տարվա արդյունքներով սեռերի հարաբերակցությունը 104,69 է, այսինքն՝ 100 կնոջը բաժին է ընկնում գրեթե 105 տղամարդ։ Երկրում նրանց թիվը 722,06 մլն է, կանայք 689,69 մլն են։
Ավելի վաղ The Economist-ը գրել էր, որ Չինաստանի ժողովրդագրական անկումը կարող է հանգեցնել երկրի տնտեսական աճի դանդաղման 2030-ականների կեսերին։