Մենք անպայման վերադառնալու ենք մեր սրբությունների, մեր կենարար արմատների հետևից, նորից ազատագրելու և վայելելու ենք այս սուրբ հողը. Ավետիք Չալաբյան
ԲԼՈԳՀասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Արցախում շատ սիրած վայրեր ունեմ, քանզի Հայոց աշխարհի այդ փառահեղ երկրամասը իր մեջ ամփոփված մի ուրույն հրաշքների աշխարհ է: Դրանցից մեկը հրաշագեղ Դադիվանքն է: Ազատագրվելուց հետո այն վերականգվել է վանահայր տեր Հովհաննեսի և բազմաթիվ հավատավոր հայորդիների կողմից, սակայն այսօր գտնվում է թշնամու կողմից պաշարման մեջ, և մի քանի խիզախ հայ հոգևորականներ, գտնվելով այնտեղ, արդեն երկու տարուց ավել է անաղարտ են պահում մեր այս վեհասքանչ սրբությունը:
Դադիվանքը այս հողի պատկանելության լավագույն ապացույցն է, ու սպասում է իր իսկական տերերին: Մենք կլինենք, թե մեր որդիները, թե նրանց սերունդները՝ անպայման վերադառնալու ենք մեր սրբությունների, մեր կենարար արմատների հետևից, ազատագրելու և վայելելու ենք նորից այս սուրբ հողը: Մինչ այդ, խոնարհումս Դադիվանքը պաշարման մեջ անաղարտ պահող հայ հոգևոր հայրերին, և Արցախում պաշարման մեջ ապրող և պայքարող մեր բոլոր հայ քույրերին և եղբայրներին:

1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու