Ադրբեջանը իր գործողությունների համար պետք է պատժամիջոցների ենթարկվի. Էդմոն Մարուքյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման և գազամատակարարումը խափանելու համատեքստում շեշտել է Ադրբեջանին պատժամիջոցների ենթարկելու անհրաժեշտությունը:
Այս մասին նա գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
Նա նշել է, որ Ադրբեջանը խափանել է Հայաստանից բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, Լաչինի միջանցքի շրջափակման 37-րդ օրը Ադրբեջանը կասեցրել է Արցախ գազամատակարարումը և խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության բոլոր հիմնական կենսական կարիքների ապահովմանը:
«Այդ գործողությունների համար Ադրբեջանը պետք է պատժամիջոցների ենթարկվի»,-շեշտել է Մարուքյանը: