Երևան, 28.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեր ողջ ջանքերը պետք է ուղղվի Արցախի գոյության պայքարին. Տիգրան Աբրահամյան

ԲԼՈԳ
Տիգրան Աբրահամյանը գրում է

Երբ Արցախում վերջին 5 օրերի իրադարձություններն ես վերլուծում, մեկ կարևոր եզրակացություն կա՝ ինչ որ կենտրոնից նպատակ է դրվել Արցախի խնդրի հետ կապված հանրային-քաղաքական օրակարգը փոխել։
Տեսեք, Արցախի հարցը շուրջ մեկ ամիս քննարկվում էր միջանցքի փակման ու դրա հետևանքների, միջազգային դերակատարների ու ՀՀ իշխանության անբավարար ջանքերի համատեքստում, իսկ վերջին օրերին, Արցախի ներքին ինտրիգների ու Արցախի իշխող վերնախավի հարաբերությունների համատեքստում։
Ավելին՝ մի պահ քննարկումները տեղափոխվեցին այն հարթություն, թե Արցախում և Հայաստանում ով ում է սատարում, ով ում է ատում կամ քննադատում։
Իրավիճակը մի պահ այնպիսի պրիմիտիվ դաշտ մտավ, որ ով պայմանականորեն հայտարարում էր, որ Արցախում արտահերթ ընտրությունները նոր սպառնալիք են առաջացնում մատուցվում էր որպես պետնախարարի գծի սատարողներ և հակառակը։
Կա մի պարզ բան, որը կա՛մ լավ չի բացատրվում, կա՛մ չի հասկացվում կա՛մ որոշ խմբեր նպատակային չեն ուզում հասկանալ։
Կա ընտրության հարց, թե գաղափարական առումով ինչ ճանապարհով ենք առաջնորդվում՝ մտնում ե՞նք Ադրբեջանի խաղի կանոնների դաշտ, թե՞ ոչ։ Արցախը գնում է ինքնորոշմա՞ն, Ադրբեջանի հետ խաղաղ համակեցությա՞ն, թե՞ Ադրբեջանի կազմում լինելու ուղով։
Հայաստանը պետք է՞ ամբողջությամբ, այդ թվում՝ քաղաքական ու անվտանգային բաղադրիչով, սատարի Արցախին, թե՞ սահմանափակվի սոցիալական, տնտեսական և հումանիտար հարցերով։
Ընտրությունն իր դաժանություններն ունի և որոշում կայացնողը արցախցին է, իսկ Հայաստանը պետք է ողջ փաթեթով սատարի այդ ընտրությանը։
Ես իմ գաղափարական ընտրությունը շատ վաղուց եմ արել, ինքս բազմաթիվ թելերով կապված եմ Արցախի հետ, դեռ չեմ խոսում այն մասին, որ կյանքիս լավագույն 6 տարիներն Արցախում եմ եղել, բայց ես ինձ իրավունք չեմ վերապահում Երևանից ասելու, թե ինչպես պետք է ապրի կամ ինչ ճանապարհ ընտրի Արցախում ապրող մարդը։
Ես կարող եմ վերլուծել, դիտարկումներ անել, ռիսկերը մատնանշել, բայց արցախցին պետք է որոշի, թե ոնց է շարժվում, ումով կամ ում հեռացնելով։
Իմ նպատակն է թույլ չտալ, որ Արցախի հարցով իրական օրակարգը զիջի արհեստականին, իսկ քննարկումների առանցքից գաղափարական հարցերը դուրս գան ու այն տեղափոխվի կենցաղային հարթություն, որովհետև այսօր Արցախում սպրող մեր արյունակիցների համար կյանքի ու մահվան ընտրություն է և մեր ողջ ջանքերը պետք է ուղղվի Արցախի գոյության պայքարին։
ԱՄՆ-ն Իրանի հետ չի բանակցում՝ կենտրոնանալով տնտեսական պատժամիջոցների վրա. Թրամփ Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 23-ամյա պայմանագրային զինծառայողի կյանքից հեռանալու դեպքից․ մինչ այդ նա իր ազգականի հեռախոսին հաղորդագրություն է ուղարկելՀայաստանը փորձում է վերաուղղորդել իր արտահանումը դեպի Եվրամիություն, բայց մատակարարումների ծավալը նվազագույն է. ՌԴ ԱԳՆ Իրանը սպառնացել է վնաս հասցնել ԱՄՆ տնտեսական շահերին՝ ճնշման պարագայում CENTCOM-ի ղեկավարը պնդում է, որ ԱՄՆ-ն ամբողջովին ականազերծել է Հորմուզի նեղուցը Վատիկանը պատրաստ է աջակցել Մոսկվայի և Կիևի շփումներին հումանիտար հարցերի շուրջ. Լավրով Ինչ է կատարվում ռուս-ուկրաինական սահմանին. երբ կավարտվի պատերազմըՍիրիայի նախագահը քրդերի առաջնորդին նշանակել է խորհրդական Իրանի դիրքորոշումը խաղաղությունն ու համագործակցությունն է․ Փեզեշքիան Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 28-ին Կատարի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցի ականազերծման հարցը Այս ամռանը Գերմանիայում ծայրահեղ շոգից մահացածների թիվը հասել է 15,800-ի Եվրոպա լիգա․ Հայտնի են լիգայի փուլի բոլոր մասնակիցները Վթար է. ջուր չի լինելու Եթե Տիգրանաշենը հանձնեն, պաշտպանական համակարգը Զանգակատնից մինչև Երասխավան փլվելու է. Չալաբյան Փաշինյանի խոսքերը ԵՄ հանրաքվեի մասին վկայում են սեփական ժողովրդի հանդեպ նրա անվստահության մասին. Լավրով Կարեն Խաչանովը 8 տարում առաջին անգամ չի դասակարգվել Ինչպիսին կլինի սեպտեմբերը ՀայաստանումԻնչո՞ւ է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը զրուցել հայատյաց փորձագետի հետ․ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Սուրեն Աղաջանյանը` Poland Open-ի հաղթող Լավրովը նշել է, որ Երևանի որոշ մեղադրանքներ անձամբ իր մոտ «հույզեր են առաջացնում» ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց․ Գոհար ՄելոյանՈրքա՞ն է կազմում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը․ Տիգրան ԴումիկյանՆիկոլ Փաշինյանն այսօր փաստացի վերահաստատեց Տիգրանաշենի վերաբերյալ օրեր առաջ արած իր հայտարարությունը. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն իր իշխանությունը երկարաձգելու համար ենթարկվում է Ալիևի բոլոր պահանջներին. Ավետիք ՉալաբյանԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներՀայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԴատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՀարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոնԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմՄոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումներըԱԳՆ-ում պիտի լինի պաշտոնյա, որը կզբաղվի հենց առևտրի հարցով և կներկայացնի՝ ինչ արդյունքի է հասել․ ԱբրահամյանԱղքատությունը նախորդ ծրագրով պետք է դառնար 13%․ սակայն այն հիմա 20% է․ ԱբրահամյանԵթե անգամ ԱԳՆ-ի մեջ առևտրի կոմպոնենտը կա, անվան մեջ մտցնելը հեչ լավ բան չի. ՎարդևանյանՄենք ունենք խախտման փաստ. Արամ Վարդևանյան