Երևան, 18.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Միայն փորձանք բերող, մահ ու ավեր սփռող իշխանություն. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգությունից ընդամենը մի քանի ժամ անց առանց քննության, առանց ուսումնասիրության զինվորական բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ ազատվեցին աշխատանքից՝ միանգամից գլխատելով ճակատային կորպուսը, չնայած տրամաբանությունը հուշում էր, որ ժամանակ էր պետք նրանցից ամեն մեկի մեղավորությունը հասկանալու համար:

Ավելին, կառավարության նիստում պաշտպանության նախարարն ու Նիկոլ Փաշինյանը այնպիսի մանրամասնությամբ էին «պատմում», թե ինչ է տեղի ունեցել, կարծես նախաքննությունն արդեն ավարտվել է: Պատահական չէ, որ այս ամենը իրավաբանների կողմից գնահատվեց որպես նախաքննության ուղղորդում՝ բարձրագույն մակարդակով, անմեղության կանխավարկածի խախտում, ինչպես նաև արագորեն մեղավորությունը իրենցից հեռացնելու փորձ:

Այնինչ, այս ողբերգությունը շատ ավելի խորքային պատճառներ ունի, քան Նիկոլ Փաշինյանի ներկայացրած բենզինի պատմությունը, որին մեծ մասը չհավատաց, այդ թվում՝ դասակի հրամանատարը: Այն, որ այրված շինության լուսանկարներն ապացուցում են, թե ինչ խայտառակ վիճակում են մնում մեր զինվորները, այն, որ քսանմեկերորդ դարում «զորանոցը» վառարանով են ջեռուցում, արդեն իսկ համատարած «բարդակի» մասին է վկայում, նաև այն մասին, որ այս իշխանությունները բանակը ոտքի կանգնեցնելու, զորացնելու ուղղությամբ ոչ մի քայլ չեն արել, ընդհակառակը՝ հետևողականորեն ավիրել են այն:

Մյուս կողմից՝ շատերի համար էր անհասկանալի, թե ինչպես կարող էր սակրավորների հրամանատարը չիմանալ բենզինի հետ վարվելու տարրական կանոնները, լինել այդքան անզգույշ, ինչպես սակրավոր տղերքը չկարողացան լքել զորանոցը, մի խոսքով՝ բազմաթիվ հարցեր:

Հուսանք՝ այս հարցերի պատասխանը քննությունը կտա, չնայած Նիկոլ Փաշինյանի օրոք ակնկալել որևէ գործի օբյեկտիվ քննություն, առնվազն միամտություն է: Սոցցանցերում պահանջում էին նաև պաշտպանության նախարարի հրաժարականը: Բնական է, ցանկացած նորմալ երկրում նման խայտառակությունից, նման ողբերգությունից րոպեներ անց առաջին հերթին հրաժարական կտար պաշտպանության նախարարը, նաև երկրի վարչապետը: Բայց հազարավոր զոհերի պատճառ դառնալուց, ահռելի տարածքներ հանձնելուց հետո իշխանությունը ամուր գրկածների խմբից նման քայլ սպասել չի կարելի: Մյուս կողմից՝ այստեղ խնդիրը միայն զինվորական նշյալ պաշտոնյաները չեն, նույնիսկ պաշտպանության նախարարը չէ։

Խնդիրը պարզ է ու ակնհայտ. քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը մնում են իշխանության, միշտ այսպես է լինելու, ամեն օր մի նոր պատուհաս է գալու, անընդհատ կորուստ, մահ ու ավեր ենք ունենալու:

Դա այս իշխանության «կրեդոն» է, դա ապացուցվել է այս իշխանության համարյա հինգ տարվա ընթացքում: Ընդ որում, այնպիսի մոլեռանդությամբ են մահ ու ավեր սփռում, կարծես նպատակ են դրել այնպես անել, որ ոչ մի ընտանիք չխուսափի իրենց ավերումներից...

Ժամանակին իշխանական քարոզիչները ուզում էին մեր հանրությանը համոզել, որ Արցախի հարցը գցել են «խեղճ» Նիկոլի գրպանը։ Իրականում պարզվեց, որ ոմանք հենց Նիկոլին են գցել մեր ժողովրդի գրպանը։ Թե ինչու, օր օրի երևում է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Ուկրաինան ցանկանում է հասանելիություն ունենալ Starshield-ին, բայց այժմ այն չունի. Մարկո Ռուբիո Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթшրկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինելու Քենիայում Էբոլայով վարակման դեպքերի թիվը հասել է յոթի Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինՋուր չի լինելու մինչեւ 22:00-ն Արցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՀայաստանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը պետական մշակութային քաղաքականության կարևոր ուղղություններից է․ Ժաննա Անդրեասյան Քաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Բոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»Պուտինի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում՝ G20 գագաթնաժողովի ժամանակ․ Զելենսկի ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն Անկլավների փոխանակման վերաբերյալ նոր խոսույթ է շրջանառվում. ինչ է հայտնի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԵրեք անչափահասներ հրկիզել են «Ռիբոկ» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամ Վերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը Կայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀունաստանը մերժել է Ուկրաինայի՝ Patriot-ի մինչև 200 հատ PAC-2 հրթիռ տրամադրելու խնդրանքը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն Մանվելյան6-ամյա աղջիկը գողացել է էլեկտրական սայլակ և բախվել ծառինՀռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից