ԿԺԴՀ-ի փորձարկած ջրածնային ռումբի հզորությունը 6 կիլոտոննա է կազմել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունվարի 6-ին ԿԺԴՀ-ի փորձարկած ջրածնային ռումբի հզորությունը ենթադրաբար վեց կիլոտոննա է կազմել, տեղեկացնում է հարավկորեական լրատվական YTN հեռուստաալիքը` վկայակոչելով փորձագետների: Պայթյունի հզորության վերաբերյալ տվյալները կազմվել են պայթյունի ստորգետնյա տատանումների ուսումնասիրության վրա, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հյուսիսային Կորեան չորեքշաբթի Երեւանի ժամանակով 05:30-ին առաջին անգամ փորձարկել է ջրածնային ռումբը, որի գոյության մասին ավելի վաղ ակնարկել էր: Երկրի ղեկավարությունը ԶԼՄ-ների միջոցով հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ միջուկային ներուժի մակարդակի բարձրացման է գնացել ԱՄՆ-ից պաշտպանվելու համար եւ երբեք առաջինը չի կիրառի այն, եթե չխախտվի ԿԺԴՀ-ի ինքնիշխանությունը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



