Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիան կարծես նոր հանձնարարություն է ստացել «կատարելագործել» Հայաստանի և Արցախի պատմությունը կեղծելու գործընթացը.Զաքարյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիան կարծես նոր հանձնարարություն է ստացել «կատարելագործել» Հայաստանի և Արցախի պատմությունը կեղծելու գործընթացը՝ հայերի դեմ նոր ցեղասպանությունն արդարացնելու և տարածքների բռնագրավման հիմնավորման նպատակով։ Հայկական տարածքները և էթնոցիդը, ինչպես նաև Ռուսաստանի զինված ուժերի հեռացումն Արցախի և Հայաստանի Հանրապետություններից` դարձել են Ադրբեջանի ռազմավարական հաջորդ թիրախները:
Դա փորձելու են անել նաև հայ ժողովրդի պատմության տոտալ կեղծումներով:
ԳԱԱ նախագահության նիստում Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Իսա Հաբիբբեյլին հայտարարել է, որ «...Արևմտյան Ադրբեջան (ի նկատի ունի Հայաստանը) վերադառնալու հայեցակարգն արտացոլում է անկախ Ադրբեջանի Հանրապետության ռազմավարությունը։ Այս հայեցակարգը «խաղաղության հայեցակարգ» է, իսկ Ադրբեջանի պնդումները բացառապես «մշակութային» են։ Այս հայեցակարգը կլինի այսպես կոչված «Մեծ վերադարձի» երկրորդ ծրագիրը։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



