Երևան, 11.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հատակից անդին. ինչո՞ւ և ինչպե՞ս այսքան ընկանք. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Որոշակի շրջանակներ տարիներ շարունակ շատ կազմակերպված, շատ հետևողական կերպով ամեն ինչ արել են մեր ժողովրդի ազգային արժեհամակարգն աղճատելու, հասարակության մտածողությունը համահարթեցնելու, այն շրիշակի մակարդակի իջեցնելու, մտածելու ունակությունը մաքսիմալ վերացնելու, մանիպուլյացիան կենսակերպ դարձնելու ուղղությամբ։ Զուգահեռ հնարավոր ու անհնար միջոցներով հանրային խոսույթի, վիճաբանության «մշակույթը» հասցվել է հայհոյանքի, վիրավորանքի, էժանագին պոպուլիզմի ու կեղծիքի մակարդակի: Սա վերաբերում է թե՛ քաղաքականությանը, թե՛ ընդհանուր հանրային, հասարակական հարաբերությունների այլ ոլորտներին:

Այս գործում «ավանգարդ» դերակատարություն են ունեցել Հայաստանում ներկայում իշխանավարողները և նրանց մերձակա որոշ շրջանակներ, այդ թվում՝ տարիներ շարունակ արևմտյան ֆինանսական աղբյուրներից սնվողները: Իսկ հիմա, երբ Նիկոլ Փաշինյանն իշխանության է, այս գործելակերպը առավել մեծ թափ է ստացել։ Հասկանալի է՝ նրանք հիմա ունեն ավելի մեծ ռեսուրսներ, այդ թվում՝ պետական, տեղեկատվական, որոնց շնորհիվ ահռելի լծակներ են գործի դրել մարդկանց մոլորեցնելու, խաբելու և մտածողության ամենաստորին մակարդակին պահելու համար։ Արդյունքում, որքան էլ ցավալի լինի, այս ամենը որոշակիորեն տվել է իր «արդյունքները». այսօր հասարակության մի որոշակի հատվածի համար հայհոյանքը, վիրավորանքը և անմակարդակ խոսույթը դարձել են ոչ միայն ընկալելի, այլև առաջնային, կիրառելի երևույթ։

Որքան էլ սարսափելի է, արդյունքում ունենք կանայք, որ հայհոյում են ամենավերջին խուլիգանի պես ու սոցցանցերով մեկ լուտանքներ տարածում իրենց հետ չհամաձայնողների կամ Նիկոլի հասցեին թթու խոսք ասողների հասցեին։ Ունենք մի վիճակ, որ մեր հանրության մի շերտի համար առավել ընդունելի է պոպուլիստական ակնհայտ սուտը՝ համեմված հայհոյանքով կամ ականջահաճո ձևակերպումներով, ինչ-որ մեկին պատժելու, «գնդակահարելու» խոսույթով, քան փաստարկված խոսքը կամ սեփական աչքի տեսածը: Արդյունքում ստացվում է՝ ով ավելի մեծ սուտ ասի ու մեղադրանք հնչեցնի, նա էլ գերակա դիրքերում կհայտնվի։ Այս ամենը հանգեցրել է նրան, որ հասարակության որոշակի շերտեր դարձել են պերֆեկտթիվիների ու դոգերի ունկնդիր։

Սարսափելի է անգամ մտածել, որ կան նաև այնպիսիք, որոնք ոչ միայն հետևում են հավաքական առումով նշյալ սուբյեկտներին, այլև հավատում են ցանկացած ստի ու մանիպուլյացիայի՝ ինչ թեմայի շուրջ էլ լինի՝ քաղաքականություն, Եկեղեցի, բիզնես, պատերազմ և այլն: Մեծագույն ողբերգություն է, որ պերֆեկտթիվիներն ու դոգերը մեր երկրում կարող են կարծիք և օրակարգ ձևավորել, թեպետ, հանուն արդարության պետք է նաև հավելել, որ վերջին շրջանում գնալով նվազում են ոչ միայն նրանց հավատացողները, լուրջ ընդունողները, այլև հետևողները: Դե, գոնե մի դրական բան կա: Սակայն մեզ համար, որպես ազգ ու հասարակություն, պետք է վիրավորական լինի, երբ Պարգև Սրբազանի նման մարդն այսօր արդեն ստիպված է լինում հատուկ անդրադառնալ այսպիսի «տեղեկատվական» հարձակման։ Իրականում ցանկացած նման արձագանք ավելի է «լեգիտիմացնում» տվյալ պահի որոշակի «նպատակահարմարությունից» կամ շահագրգռությունից բխող հարձակումը, տեղեկատվական մանիպուլյացիան, որը գուցե հենց այդ նպատակով էլ արվում է:

Խոսքը միայն կոնկրետ, առանձին երևույթների կամ միավորների մասին չէ, այլ գլոբալ առումով հատկապես սոցցանցային հարթակում տիրող «մթնոլորտի»: Մի խոսքով, տարիներ շարունակ ամեն ինչ արվել է, որ անընդհատ ու անընդմեջ ընկնենք, իջնենք: Ու ամեն անգամ, երբ թվում է, թե հասել ենք հատակին, մեկ էլ ու... ներքևից նորից ինչ-որ ձայներ են գալիս: Ու նորից մեզ քաշում են ներքև, ներքև, ներքև... Երևի թե միակ մխիթարանքն այն է, որ քաշողները միշտ ավելի ցածում են, քան նրանց հետևից իջնողները։ Միշտ։ Որովհետև նրանք քաշում են ոչ հորիզոնական (դա իրենց ուժերից ու մակարդակից վեր է), այլ ուղղահայաց։ Ներքևից... Բայց ինչքան ներքև են քաշում, շատ ավելի իրենք են իջնում... Նրանց վերև քաշել երևի չենք կարող, բայց ձեռքներս պոկել նրանց ձեռքերից գուցե թե կարող ենք:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հրաժարական՝ Թուրքիայում ֆոնդային սկանդալի ֆոնին «Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումԱնդրեասյանը և ՌԴ դեսպանը կարևորել են ՀՀ դպրոցներում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացումը Պետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱնթալիայում COP31-ի Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը. խոսնակ Ինչ ուտեստներ չի կարելի դնել 2027 թվականի ամանորյա սեղանինԵրևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը Արսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում Երևանում հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր․ 36-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց «Օռանժ օիլ» գազալցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել․ գործունեությունը կասեցվել է Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանՄեն կուն շունը կծել և քերծել է երկու երեխայիԻտալիայում ռումբի սպառնալիքների պատճառով հարյուրավոր դպրոցներից տարհանումներ են իրականացրել Ընդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին. կազմակերպությունը պատշաճ կերպով կարձագանքի դրան. Պեսկով Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանՓոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Գլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱբու Դաբիում բանակցությունների մասնակիցները անդրադարձել են մարդասիրական թեմային Ռուսաստանը և Ուկրաինան Աբու Դաբիում կայացած բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել գերիների լայնածավալ փոխանակման շուրջ Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջՖասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԻսպանիայում համընդհանուր գործադուլի պատճառով չեղարկվել է ավելի քան 200 ավիաչվերթ 47-ամյա տղամարդը էքսկավատորով ավերել է վարչական շենքըԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանՔննարկվել են Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները ԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն ՀարությունյանԱբու Դաբիում ավարտվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները ԱՄՆ-ը վկայակոչում է «Բոլոր ռnւմբերի մայրը»՝ uպառնալիքների միջոցով դիվանագիտություն վարելու համար. ո՞վ է uպառնում գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը. Փեզեշքիան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Տավուշում ապօրինի պահվող զենք-զինամթերք, լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներ են հայտնաբերվել Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՇենգավիթի մանկապարտեզի տարածքում բանվորները հայտնաբերել են մարդու կմախք ու ոսկորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա ՄաթևոսյանԻրանը սպառնում է հարվածել ԱՄՆ հեռավոր ռազմաբազաներին նոր հարձակման դեպքում Հանձնաժողովի նիստում քննարկվել է 2027 թ. պետական բյուջեի նախագիծը Իրանը մտադիր չէ երկրից հարստացված ուրան արտահանել Հայկ Մարտիրոսյանը և Լևոն Արոնյանն ամփոփել են ելույթները Բուդապեշտի մրցաշարի կայծակնային փուլում COP 31. դիմավորման պաշտոնական արարողություն «Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին