Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նոր աշխարհաքաղաքական իրողություններն ու վտանգավոր նպատակները. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գաղտնիք չէ, որ ուկրաինական պատերազմը մեծ փոփոխություններ է առաջ բերել մատակարարման և լոգիստիկ ուղիներում՝ այն պայմաններում, երբ ժամանակակից աշխարհում տնտեսություններն ավելի փոխկապակցված են և միմյանցից անմիջական կախում ունեն։ Ճիշտ է՝ ապրանքների փոխադրման ամենաէժան տարբերակը ծովային փոխադրումներն են, սակայն Սուեզի ջրանցքում 2021 թվականին Ever Given բեռնանավի՝ ծանծաղուտի մեջ խրվելու արդյունքում խցանման հետևանքով առաջացած բեռնափոխադրումների բարդությունները և ընդհանուր առմամբ տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը պահանջում են նոր ուղիների գործարկում։

Ըստ այդմ, շատ է կարևորվում Եվրասիական երկու խոշոր տնտեսական հսկաների՝ Չինաստանի ու Եվրոպայի միջև բեռնափոխադրումների և կապի ապահովումը, որն իրականություն դարձնելու համար Չինաստանը նախաձեռնել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մասշտաբային նախաձեռնությունը։ Միևնույն ժամանակ, ուշագրավ է, որ, բացի ծովային ճանապարհից, Չինաստանը մեծ խաղադրույք է կատարել Ռուսաստանի տարածքով անցնող Հյուսիսային միջանցքի վրա, որի միջոցով էլ պիտի կապվի Եվրոպայի հետ։ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակներում է ընդգրկված նաև Իրանը։ Բայց քանի որ ՌԴ-ն, ինչպես նաև Իրանը Արևմուտքի պատժամիջոցների տակ են, ապա Պեկինին մնում է այլ տրանսպորտային ուղի գտնել Եվրոպայի հետ կապվելու համար։ Հենց այս հարցում է, որ մեծ նշանակություն է ստանում «Միջին միջանցքի» նախաձեռնության գործարկման գաղափարը, ինչի մեկնարկի արդյունքում տրանսպորտային փոխադրումները Չինաստանից Միջին Ասիայի երկրներով կարող են հասնել Կասպից ծով, ապա Ադրբեջան, իսկ հետո Վրաստանով և Թուրքիայով շարունակվել մինչև Եվրոպա։

Այս նախագծի շրջանակներում փորձում է հատուկ դերակատարություն ստանձնել Թուրքիան։ Ու պատահական չէ, որ անցած տարվա աշնանը Անկարան Պեկինի հետ համաձայնության եկավ տրանսպորտային ուղու ճանապարհին նախատեսվող ենթակառուցվածքները ներդաշնակեցնելու ուղղությամբ։ Ըստ այդմ, կապի ապահովման համար կիրառվելու է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որը բացվել է 2017 թվականին: Բացի դրանից, Չինաստանը շահագրգռված է Կարս-Էդիրնե արագընթաց երկաթուղու կառուցմամբ։ Միաժամանակ Թուրքիան ավելացնում է իր նավահանգիստների տրանսպորտային հնարավորությունները, որպեսզի բեռները նաև ծովային ուղով տեղափոխվեն Եվրոպա։ Սրան գումարվում է նաև այն հանգամանքը, որ Թուրքիայով է անցնում Հարավային գազային միջանցքը, իսկ Եվրոպան շահագրգռված է Ադրբեջանից մատակարարվող գազի ծավալները կրկնապատկելու հարցում։ Նպատակներ են նախանշվում նաև Միջին Ասիայի ածխաջրածնային ռեսուրսները Հարավային գազային միջանցքով Եվրոպա արտահանելու ուղղությամբ։

Դրա համար էլ Էրդողանը հայտարարում է, թե թուրքմենական գազի՝ Եվրոպա մատակարարումը ընդամենը ամիսների հարց է։ Մյուս կողմից էլ՝ Ռուսաստանն է առաջարկում, որ ռուսական էներգակիրների մատակարարման համար Թուրքիան դառնա առանձին էներգետիկ հանգույց։ Այս ամենի հետ մեկտեղ ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցների հետևանքով մեծացել է եվրոպական հետաքրքրությունը «Միջին միջանցքի» շուրջ Միջին Ասիայի երկրներից հազվագյուտ մետաղների ներկրման տեսանկյունից, որոնք տարբեր ոլորտներում՝ հատկապես տեխնոլոգիական արտադրության մեջ մեծ պահանջարկ ունեն, և որոնց մի մասը ՌԴ-ից էր ներկրվում: Ուստի, առկա աշխարհաքաղաքական դասավորության պայմաններում Թուրքիայի համար մեծ հեռանկարներ են բացվում Չինաստանի և Եվրոպայի միջև կապն ապահովող կարևորագույն օղակ դառնալու և իր ազդեցությունը թյուրքալեզու պետությունների վրա տարածելու համար։

Այս ամենի շրջանակներում պանթուրքիստական ծրագրերը նոր դրսևորումներ են ստանում, և Անկարան իր նպատակների համար օգտագործում է Թուրքական պետությունների կազմակերպությունն ու միաժամանակ ամբողջովին ներթափանցում է Ադրբեջան։ Արցախյան պատերազմի ժամանակ իր աջակցության համար Թուրքիան փոխհատուցում է պահանջում, դրա համար էլ Ադրբեջանը կամաց-կամաց հանձնվում է թուրքական ազդեցությանը։ Եվ պատահական չէ, որ անձամբ Թուրքիայի նախագահն է այցելում Արցախից օկուպացված տարածքներ ու այդտեղ կառուցված օդանավակայանների բացումը անձամբ կատարում։ Իսկ ադրբեջանական բանակը թուրքական չափանիշներին համապատասխանեցնելու անվան տակ փաստացի դրվում է թուրքական բանակի վերահսկողության ներքո։ Հաջորդ քայլն արդեն Թուրքիայի և Ադրբեջանի անմիջական ցամաքային կապն է, որին պետք է հաջորդի նաև երկու երկրների ինտեգրացիան։ Բայց այդ կապին խոչընդոտում է Հայաստանը, դրա համար էլ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են հետևողականորեն զարգացնել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսույթը։

Ըստ այդմ էլ առաջ է քաշվում այն գաղափարը, թե «Զանգեզուրի միջանցքը» էական դերակատարություն կարող է ունենալ Միջին Ասիան Եվրոպային և Չինաստանը Եվրոպային կապող ճանապարհներում։ Հասկանալի է, որ թուրքական այս ծրագրերը չեն բխում ո՛չ Հայաստանի, ո՛չ Իրանի, ո՛չ Ռուսաստանի և ո՛չ էլ ինչ-որ չափով նաև Չինաստանի շահերից։ Նախ՝ ՀայաստանԻրան ճանապարհը կտրելուց հետո Թուրքիան ու Ադրբեջանը զարկ են տալու Իրանական Ադրբեջանի անջատողական ձգտումներին և սպառնալու են Իրանի տարածքային ամբողջականությանը։ Դրա համար էլ Իրանը կտրուկ դեմ է «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին և հայտարարում է, թե Հայաստանի անվտանգությունը նաև Իրանի անվտանգությունն է։

Մյուս կողմից էլ՝ այս միջանցքի գործարկումը ձեռնտու չէ նաև Ռուսաստանին՝ չնայած շատ է նշվում այն մասին, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն այդ ճանապարհը ռուսներն են հսկելու, սակայն պարզ է, որ որոշ ժամանակ անց Անկարան ու Բաքուն պահանջելու են ռուսներից՝ դուրս գալ միջանցքից, որպեսզի կարողանան ամբողջական ձևով վերահսկել այդ ճանապարհը և այդպիսով ներթափանցել նաև Միջին Ասիա և այդ տարածաշրջանը պանթուրքական ծրագրերի դրոշի ներքո կտրել Ռուսաստանից։ Մյուս կողմից էլ՝ Չինաստանը պետք է մտահոգություններ ունենա, քանի որ Միջին Ասիայում Թուրքիայի դիրքերի հզորացման արդյունքում այդ երկիրը կարող է միջամտություն ունենալ թյուրքախոս ույղուրների անջատողական տրամադրությունների թեժացման համար։ Ուստի Հայաստանին մնում է այս հանգամանքներն օգտագործել Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերություններում՝ հեռուն գնացող թուրքական նպատակները թույլ չտալու համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս գումարը պահել միշտ հասանելի և միաժամանակ եկամուտ ստանալԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունի Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա Կոստանյան