Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ամեն ինչ կիսատ մնաց, իր ու բոլորիս երազանքները». Գարիկ Աղասյանը հայրենի Խնձորեսկ է «վերադարձել» զոհվելուց ամիսներ անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գարիկը բազմազավակ՝ յոթ երեխաներով հարուստ ընտանիքի զավակներից՝ հինգ քույրերից ու երկու եղբայրներից մեկն է: Ծնվել է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում 2001 թ. մարտի 7-ին: Խնձորեսկում դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է մայրաքաղաք և ընդունվել Երևանի N1 արհեստագործական ուսումնարանի մեքենաշինության բաժին։ Այս տվյալները 44-օրյա պատերազմին մասնակցած ժամկետային զինծառայող Գարիկ Աղասյանի կենսագրության ամենասկզբում գրվող փաստեր են: Բայց մեզ համար կարևոր է պատմել Գարիկի մասին՝ որպես մեր կողքին ապրող մի տղայի, որը բազում երազանքներ ու նպատակներ ուներ, բայց որի կյանքի ընթացքն ընդհատեց մահաբեր պատերազմը: Գարիկի և քրոջ՝ Լուսինեի տարիքային տարբերությունը բավականին մեծ է՝ 19 տարի:

«Իմ տղան իրենից մի քանի ամիս է մեծ, տարբերությունն այդպես կարող եք պատկերացնել: Գարիկը հրաշալի մարդ էր, ընկերասեր, նվիրվող: Դա վերաբերում է բոլոր այն միջավայրերին, որտեղ ինքն ապրել ու սովորել է՝ գյուղին ու քաղաքին, դպրոցին և ուսումնարանին: Ամեն տեղ կարողանում էր ընկերներ գտնել, ընկերական միջավայր ստեղծել: Հանգիստ էր իր տեսակով, բայց նաև աշխույժ, ինչպես ժողովուրդն է ասում՝ իրեն պահելու ձևը գիտեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Լուսինեն:

Դպրոցական տարիների մասին խոսելիս շեշտում է, որ վարքի տեսանկյունից շատ հանգիստ երեխա է եղել: «Բայց որ ասեմ սովորող է եղել, չէ: Նաև իր վարքի համար իրեն շատ սիրել են դպրոցում, մինչև հիմա էլ ուսուցչական կազմը, ընկերները մեծ ցավ են ապրում Գարիկի համար»,հավելում է զրուցակիցս: Հայրենի Խնձորեսկի դպրոցում իններորդ դասարանն ավարտելուց հետո, նաև ընտանիքի խորհրդով, որոշել է արհեստ սովորել, տեղափոխվել է Երևան, ընդունվել արհեստագործական ուսումնարան. «Սովորում էր, նաև աշխատում: Ուսումն ավարտելուց հետո մեկնեց պարտադիր զինվորական ծառայության»: Գարիկը բանակ է զորակոչվել 2019 թ. հուլիսի 12-ին, ծառայությունն անցել է Ջրականում, եղել է դիպուկահար:

«Ծառայության ընթացքից շատ գոհ էր: Այնտեղ ծառայող ծանոթ տղաներ կային, և ինքը շուտ հարմարվեց, մյուս կողմից էլ, սակայն, երբ Գարիկը հայտնվում էր անգամ անծանոթ միջավայրում, անմիջապես սկսում էր ծանոթանալ, ընկերանալ, դա իր համար երբեք էլ խնդիր չի եղել: Իմ տղայի հետ միասին են ծառայել: Տղաս պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 7-ին վիրավորվեց, մեզ «հասավ»: Հույս ունեինք, որ ինքն էլ պիտի մեզ հասներ, թեկուզ վիրավոր, բայց…»,-նշում է քույրիկը:

Նրա խոսքով, պատերազմի թեժ օրերին անգամ Գարիկը առիթը բաց չի թողել մայրիկի հետ թեկուզ մի պահ խոսելու համար, «ասում էր, որ ամեն ինչ լավ է, հանգիստ եղեք, իմ մասին չմտածեք»։ Իսկ հետո սկսում ենք զրուցել «դեպքի» մասին: Հետաքրքիր է, բայց անգամ տարիներ անց պատերազմում նահատակված տղաների ընտանիքներն իրենց որդիների մահվան օրվա ու հանգամանքների մասին խոսելիս այն «դեպք» են անվանում կարծես մահ ու մահանալ բառերն իրենցից հեռու վանելու համար:

«Պատերազմի օրերին Գարիկը տարբեր տեղերում է եղել, բայց կոնկրետ դեպքը եղել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում: Գարիկը գնացել է հրամանատարին դուրս բերելու, հենց այդ ժամանակ էլ վիրավորվել է դիպուկահարի կրակոցից: Երեքով գնացել են, երկուսը վերադարձել են, Գարիկը՝ ոչ, ասել են, որ Գարիկին խփել են»: Հոկտեմբերի 21-ը որպես մահվան օր հավաստվում է փաստաթղթերով, ընտանիքը մինչև հոկտեմբերի 18-ը Գարիկի հետ կապ է ունեցել: Տղաների ու նաև պատերազմի մասին ևս մեկ պատմություն, որի մեջ անպատասխան մնացած հարցեր կան: «Ընկերների պատմելով, հոկտեմբերի 7-ին վիրավորվել է, բայց հրաժարվել է բժշկական օգնությունից՝ ասելով՝ թեթև քերծվածք է, չի կարող լքել դիրքերը և մենակ թողնել ընկերներին։ Հոկտեմբերի 10-ին իրենց ջոկատով Հադրութում 200 հոգանոց դիվերսիոն խումբ են ոչնչացրել: Այս ողջ ընթացքում իր հետ կապի մեջ ենք եղել: Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 18-ին: Խոսեց բոլորիս հետ, հասկացրեց, թե որ տարածքում է, ասաց՝ լավ եմ, ոչ մի բանի մասին չմտածեք… Հոկտեմբերի 18-ից հետո իրենից լուր չենք ունեցել: Հոկտեմբերի 20-ն էր, չէինք կարողանում իր հետ կապվել, ընկերներին գտանք, ասում էինք՝ եթե կտեսնեք իրեն, փոխանցեք, որ զանգահարի մեզ: Ասացին, որ Գարիկը փոխանցում է՝ լավ եմ, ուղղակի կապ չկա, հեռախոս չկա: Դա՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ: Դրանից հետո սկսվեցին մեր փնտրտուքները, գուցե նաև շատերը գիտեին, թե ինչ է պատահել, ուղղակի մեզ չէին ասում»:

Ընտանիքն ութ ամիս փնտրել է որդուն: 2021 թ. հուլիսին ԴՆԹ-ի միջոցով են հաստատել ժամկետային զինծառայող Գարիկ Աղասյանի ինքնությունը. «Էլի չենք հավատում: Հիմա շատ ենք ափսոսում, որ կրկնակի փորձաքննություն չենք արել: Չենք էլ կարծում, որ հիմա կհաջողվի նոր փորձաքննություն իրականացնել: Անգամ հիմա այնքան խառը զգացումներ ունենք: Երբ լուր չունեինք իրենից, մտածում էինք, որ ողջ է, գուցե գերի է: Մյուս կողմից՝ ուզում էինք շուտ գտնել, որ իր հոգին էլ խաղաղվեր: Մեզ տարբեր լուրեր էին հասնում, օրինակ՝ Գարիկին վիրավոր ընկած տեսել են դաշտում, բայց իրեն դուրս չեն բերել, չեն փրկել, իսկ զոհվածի դին դաշտից դուրս են բերել: Ասել են՝ Գարիկն ուժեղ է, դաշտում չի մնա, իր ուժերով դուրս կգա: Գոնե մեզ դա չասեին, չիմանայինք: Ինչպե՞ս կարելի է հարազատին նման բան ասել: Ինչպե՞ս կարելի է շնչող մարդուն թողնել մարտի դաշտում ու հեռանալ: Եվ այս ամենը մեզ մոտ նաև կասկածներ է ծնում: Մի կողմից՝ գիտենք, թե ուր ենք գնում, բայց մյուս կողմից էլ՝ կասկածները հանգիստ չեն տալիս: Երկու անգամ իր քարը փոխեցինք, այն ճաքեց, երբ ամեն անգամ իր գերեզմանին ենք այցելում, մի արծիվ անընդհատ պտտվում է իր գլխավերևում»:

Գարիկը Խնձորեսկում է, ընտանիքը մտածել է նաև նրան Եռաբլուրում հուղարկավորելու մասին, սակայն մայրիկը չի համաձայնել, ցանկացել է, որ իրեն ավելի մոտ լինի: 19-ամյա տղայի երազանքներն անկատար մնացին, իսկ դրանցից մեկը մեքենաների հետ էր կապված. «Զինծառայությունից վերադառնալուց հետո մտածում էր Երևանում աշխատելու, սեփական գործ ունենալու մասին: Իմ տղան էլ մեքենաշինության բաժնում էր սովորել: Միասին աշխատելու վերաբերյալ պլաններ ունեին: Բայց ամեն ինչ կիսատ մնաց, իր ու բոլորիս երազանքները»: Իսկ հիմա Գարիկը Խնձորեսկում է, իր եռագույնը դպրոցի՝ հենց իր անվան դասարանին է նայում. «Անգամ ուսուցիչներն են ասում՝ ակամայից երեխաների աչքն անընդհատ եռագույնի կողմն է: Իր հետ կապված ամեն ինչում մի տեսակ նշաններ կան: Անընդհատ զգացնել է տալիս, որ ինքը կա, ներկա է, որ իրեն չմոռանանք»:

Հ. Գ. - Գարիկ Աղասյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու արժանացել է «Արիության համար» մեդալի: Ծառայության ընթացքում պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» շքանշանով, մասնակցել է դիպուկահարների մրցույթի, գրավել 1-ին տեղը։ Դպրոցում և ուսումնարանում ևս չեն «մոռացել» Գարիկին, դպրոցում Գարիկ Աղասյանն իր անվան դասարան ունի:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ TRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՏավուշի մարզի Չորթան բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանԲրիտանացի ճանապարհորդը ավարտել է 28 տարի տևած ոտքով շուրջերկրյա արշավը ՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա ՍողոմոնյանՎաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Գազի գնի 10 տոկոս աճի ազդեցությամբ՝ գնաճը կավելանա ևս 0,8 տոկոսով. ԿԲ նախագահ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով «Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանՕդանավակայանը փակվել է․ Լոնդոնից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Անընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի «Մասթերսի» երկրորդ փուլ Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանԲաքվում Երևանի վերաբերյալ նոր պահանջներ են հնչում․ Փաշազադեի նոր առաջարկը Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղափոխել Ադրբեջանի հետ սահման. ԶԼՄ-ներ Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՓակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ»Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել Կյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել Նոր արգելք դատապարտյալների հարազատների համար. Գալյանը մանրամասնել է Ասիայի գավաթը հետաձգվել է գրեթե մեկ տարով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ»