Բաքուն ողջունել է ՀՀ դիտորդական խումբ ուղարկելու՝ ԵՄ խորհրդի որոշումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանն ընդունում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության կազմակերպման վերաբերյալ՝ ԵՄ խորհրդի որոշումը։ Այս մասին APA-ին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։
«Մենք շարունակում ենք հաստատակամ դիրքորոշում ունենալ, որ նման գործողությունները, ներառյալ սահմանների սահմանազատման գործընթացը, որը պետք է իրականացվի բացառապես երկկողմանի հիմունքներով, չպետք է վնասի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանում պետք է ապահովվի պատշաճ ձևով՝ հաշվի առնելով Ադրբեջանի օրինական շահերը, այս առաքելության գործունեության իրականացումը չպետք է խաթարի փոխադարձ վստահությունը։
Ադրբեջանական կողմն ակնկալում է, որ ԵՄ առաքելության գործունեության մեկնարկի քննարկման գործընթացում ուշադրություն կդարձվի նախկին փորձից անհրաժեշտ դասեր քաղելուն»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ։