Երևան, 03.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պետդեպը կոչ է արել ամբողջապես վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ, ի պատասխան լրագրողի հարցին, կապված պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ վերջին հեռախոսազրույցների հետ, նշել է, որ Պետքարտուղարությունը հույս ունի, որ Երևանի ու Բաքվի միջև կվերսկսվի ուղիղ երկխոսություն, որը կհանգեցնի այն հարցերի կարգավորմանը, որոնց շուրջ կողմերը շատ վաղուց ունեն տարաձայնություններ։

«Մենք հույս ունենք տեսնելու ուղիղ երկխոսություն, որը կհանգեցնի այն հարցերի լուծմանը, որոնք վաղուց բաժանում են Հայաստանն ու Ադրբեջանը, և այդ երկխոսության միջոցով, հուսով ենք, որ կհասնենք տևական խաղաղության: Մենք շարունակում ենք անմիջական քննարկումները Հայաստանի և Ադրբեջանի հետ: Մենք դա անում ենք և՛ երկկողմանի ձևաչափով, և՛ գործընկերների հետ, և՛ բազմակողմ կազմակերպությունների միջոցով: Անցյալ տարի մի քանի անգամ առիթ ենք ունեցել  եռակողմ հանդիպումներ կազմակերպել: Մենք անելու ենք այն ամենն, ինչ ամենաարդյունավետն է այս չափազանց սուր հարցերին լուծում տալու համար»,- ասել է Փրայսը:

Պատասխանելով մեկ այլ հարցին առ այն, թե արդյոք պետքարտուղարն հստակ պատկերացում ունի՞ այս բանակցային գործընթացում առկա վիճակի մասին՝ Նեդ Փրայսը նշել է, որ ամերիկյան կողմը չափազանց լավ տիրապետում է իրավիճակին ու ունի տարբեր մտահոգություններ, որոնցից է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված վիճակը։

«Մենք մտահոգված ենք, որ այնտեղ իրավիճակը վատթարանում է: Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակի վատթարացումը ոչ միայն պետքարտուղարի, այլև այս հաստատության (նկատի ունի Պետքարտուղարությունը) այլ աշխատողների ուշադրության կենտրոնում է։ Լաչինի միջանցքի երկայնքով սովորական առևտրային և մասնավոր երթևեկության շարունակական խոչընդոտումը հանգեցնում է սննդամթերքի, վառելիքի և դեղորայքի պակասի առաջացմանը միջանցքից կախված բնակչության համար, ինչպես նաև խաթարում է այստեղ առաջին անհրաժեշտության ապրանքների հիմնական մատակարարումները: Բնական գազի և այլ հիմնական կոմունալ ծառայությունների մատակարարման խափանումն էլ ավելի է սրում վատթարացող հումանիտար իրավիճակը: Մենք կոչ ենք անում ամբողջապես վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով, ներառյալ առևտրային և մասնավոր երթևեկության համար: Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է գտնել այս փակուղուց դուրս գալու լուծում, որը կապահովի տարածքում ապրող բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը: Մենք հավատացած ենք, որ անհրաժեշտ է առաջ շարժվել բանակցությունների միջոցով և հավատարիմ ենք կայուն խաղաղությանն աջակցմանը»,- եզրափակել է Փրայսը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից արգելափակել է Լաչինի միջանցքը:

Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահ«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակԱնցած մեկ տարվա ընթացքում ինձ համար ամենահիշարժան պահը եղել է. Ուժեղ ՀայաստանԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԵթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ ՄխիթարյանԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՌուսաստանը Հայաստանին ընտրության առաջ է կանգնեցնո՞ւմ․ Մոսկվայի ուղերձների հետևում շատ ավելի մեծ հարց կա. Մհեր Ավետիսյան Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումՆավի վթարի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել Ի՞նչ է սպասվում ՀայաստանինՔՊ-ական նախկին պատգամավորը Երևանի քաղաքապետի խոսնակ է նշանակվել ԱՄՆ տնտեսությանը ծանր ամիսներ են սպասվում․ Իրանի փոխնախագահ Եթե ձեր երեխան ծնվել է սեպտեմբերին՝ անպայման իմացեք սաՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ Լավրով ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորություններ ՍյունիքումԻրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփը գաղտնի քննարկում է Իրանի դեմ գործողության դադարեցման հարցը. WSJ Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel Astra». կան վիրավnրներ Ձեր երկիրը լավ աշխատանք չի կատարում․ Թրամփը՝ ՄԹ-ին Հրեական անեկդոտը և «Իրական Հայաստան»-ը․ ի՞նչ է քաղաքական դոքսան․ Մենուա ՍողոմոնյանԻնքնասպանությո՞ւն, դժբախտ պատահա՞ր, թե՞ չպարզված հանգամանքներ․ աղմկահարույց մահերի ժամանակագրությունըՀայ ժողովուրդը ունի երկու ընտրություն՝ պայքարել կամ տարրալուծվել թուրքական աշխարհի մեջ. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ ՍավգուլյանԱրցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ ԱկոպյանՓաշինյանն ու Կիպրոսի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ՀՀ-ԵՄ համագործակցությունը Հեգսեթը խանգարում է ԱՄՆ ցամաքային զորքերի արդիականացմանը ԱՄՆ-ը մեկ օրում ռեկորդային թվով նավեր է անցկացրել Հորմուզի նեղուցով․ CNN Ոչ մի զորահավաք․ Պուտինը պատասխանել է կարևոր հարցերիԱռաջարկվում է Վանում ստեղծել Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերը համակարգող ներկայացուցչություն Վճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա ԱբրահամյանԽաղաղությունը չի կարող լինել վախի, զիջումների և մշտական անորոշության պայմաններում․ Իրինա Յոլյան«Գերին և Գրեյսը»․ հույսի և մենության մասին տրագիկոմեդիան հայ հանդիսատեսին կներկայացնեն Հովհաննես Բաբախանյանն ու Նարինե Չիլինգարյանը Մինչև 20:00-ն ջուր չի լինի Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան Իրանը հայտարարել է Քուվեյթում և ԱՄԷ-ում ամերիկյան ռшզմաբազաներին hարվածների մասին «Սրտի օլիգարխ» չունեցող Փաշինյանը, «մոռացված» հերքումն ու իրականությունը Թոռնիկը ձերբակալվել է իր 98-ամյա տատիկի սպանության համարԱնօդաչու թռչող սարքեր են հարձակվել Մոսկվայի մարզի վրա Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները դառնում են միջազգային աhաբեկչnւթյան հանցակիցներ՝ լռություն պահպանելով Կիևի գործողությունների մասին․ ՊուտինԿփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեի անվանումները. դրանք դուրս կգան ՏԿԵՆ ենթակայությունից Լայպցիգի միջադեպից հետո ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն խոստանում են ուժեղացնել ճնշումը ՌԴ-ի վրա Հաղարծին վանական համալիրի մոտ 22-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ծառերին․ կա վիրավոր