Մեքսիկական նավթի գինը 11 տարվա ընթացքում նվազագույն նիշի է հասել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՄեքսիկական նավթի արժեքը վերջին տարիների ընթացքում նվազագույն նիշի է հասել: Ինչպես տեղեկացրել է Pemex պետական նավթային ընկերությունը, հունվարի 5-ին լատինաամերիկյան երկրում արդյունահանվող նավթի մեկ բարելի գինը կազմել է 26,26 դոլար:
Խոսքը «վերջին 11 տարվա մասին է` 2004-ի դեկտեմբերի 10-ից ի վեր», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Universal թերթին: Անցած տարի համաշխարհային նավթային շուկայում իրավիճակի պատճառով Մեքսիկան մոտ 17 մլրդ դոլար էր կորցրել:
Հունվարի 6-ին էտալոնային Brent նավթի գինը մեկ բարելի դիմաց 36,42 դոլար է: WTI նավթը (փետրվարյան պայմանագրերը) արժե 36,01 դոլար:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



