Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Սպասում եմ իրեն ու շարունակելու եմ սպասել, հավատս չի գալիս, որ Ստեփանս չկա». պատերազմին կամավորագրված Ստեփան Դանոյանը նահատակվել է Մատաղիսում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ժամկետային զինծառայությունը երբեմն այսպես են բնորոշում՝ պարտք հայրենիքին: Բայց պատերազմները ցույց են տալիս զուգահեռ իրականություններ, երբ տղաները, որոնք վաղուց արդեն իրենց պարտքը տվել են հայրենիքին, նետվում են մարտի, կամավոր մեկնում են ռազմի դաշտ, առանց վարանելու կամ երկմտելու, առանց մտածելու՝ բայց ինչո՞ւ գնամ, չէ որ ես իմ երկու տարին ծառայել եմ: Այս առումով իրարից բնավ չեն տարբերվում Արցախյան պատերազմները: Բացի այն, որ դրանք նախ և առաջ հայրենիքը պահպանելու ու պաշտպանելու համար են մղվել, բոլոր պատերազմներին բազմաթիվ կամավորականներ են մասնակցել, ահել թե ջահել հետևյալ սկզբունքով են առաջնորդվել՝ եթե ոչ ես, ապա էլ ո՞վ: Այսօր պատմելու ենք 44-օրյա պատերազմի մասնակից Ստեփան Դանոյանի մասին, նա պատերազմ կամավոր է մեկնել: Ստեփանի մասին մայրիկն է պատմում՝ տիկին Կարինեն:

«Աշխույժ էր, ամեն հարցում աչքի ընկնող, բնականաբար՝ լավ իմաստով, ինքն ուներ իր ներքին սահմանները, որոնցից երբեք դուրս չէր գալիս: Դրա համար էլ բոլորն իրեն շատ սիրում և հարգում են, դպրոցից սկսած մինչև աշխատավայր ու ընկերական շրջապատ: Նվիրվում էր բոլորին: Շատախոսել չէր սիրում, ինքնամփոփ էր, իր ապրումները, մտքերն իր մեջ էր պահում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Կարինեն:

Դպրոցական տարիների մասին խոսելիս Ստեփանի մայրիկը նշում է՝ չի կարող ասել, որ որդին շատ լավ է սովորել կամ շատ վատ: «Նորմալ սովորել է: Մաթեմատիկա ու ֆիզիկա առարկաները շատ էր սիրում, բնագիտական առարկաներն իրեն ավելի հոգեհարազատ էին, մասնագիտական ուղղությունն էլ պատահական չէր: Մտքում արագ-արագ գումարում ու բազմապատկում էր թվերը»,- հավելում է զրուցակիցս:

Դպրոցն ավարտելուց հետո Ստեփանը զորակոչվել է բանակ: «Այնպես ստացվեց, որ մասնակցեց նաև Քառօրյա պատերազմին: Նույն տարվա հունվարին զորակոչվել էր ծառայության: Ժամկետային զինծառայության առաջին վեց ամիսն անցավ Էջմիածնում, հետո տեղափոխվեց Զինավան: Հետախույզսակրավոր էր: Ծառայության ընթացքում երբեք չի դժգոհել, սիրում էր զինվորականի կյանքը, սիրով է ծառայել: Ընկերներն են պատմում՝ հումորով էր, կատակասեր, անգամ չէր թողնում, որ ծխեինք: Ընկերներն են իրեն այդպիսին հիշում: Ինքն էլ, երբ արդեն զորացրվել էր, մեծ սիրով էր հիշում ծառայության տարիները: Պատմում էր ընկերներից, ամեն հիշողության մեջ մի տեսակ ջերմություն կար: Բավականին հետաքրքիր են անցել ծառայության տարիները»,-ասում է տիկին Կարինեն:

Արդեն զորացրվելուց և քաղաքացիական կյանք վերադառնալուց հետո Ստեփանը BAC ընկերությունում վեց ամիս հաշվապահության դասերի է հաճախել, հետո աշխատել իր մասնագիտությամբ. «Ապագայի հետ կապված ծրագրեր ուներ, ընկերոջ հետ որոշել էին ֆոտոսեսիաներ կազմակերպող ընկերություն բացել, բայց այդ և մյուս նպատակները մնացին անկատար»: Իսկ երազանքներն անկատար մնացին, քանի որ Ստեփանը զոհվեց մարտի դաշտում: «Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, գնում էր աշխատանքի, գալիս, հետևում լուրերին: Արդեն որոշել էր, որ պետք է կամավոր մեկնի: Զինկոմիսարիատ է գնացել, ասել, որ պատրաստ է մեկնել առաջնագիծ: Սեպտեմբերի 29-ին մեկնեց, սկզբում Մարտակերտում էր, հետո տեղափոխել են Մատաղիս: Մեզ հետ կապ հաստատեց հոկտեմբերի 1-ին: Զանգեց, խոսեցինք, ասաց՝ ամեն ինչ լավ է, ինձ համար չանհանգստանաք, հենց պատերազմն ավարտվի, կգամ: Անգամ ընկերներն ասել էին՝ մի գնա, ինչի՞ ես գնում, արձագանքել էր՝ որ ես չգնամ, մյուսը չգնա, ո՞նց կլինի, տղերքին օգնել է պետք, բացի դա էլ՝ Քառօրյային մասնակցել եմ, մի քանի օր է, կգնանք ու հետ կգանք»,- պատմում է տիկին Կարինեն, հետո հավաստում, որ որդին էլ շատերի պես գուցե չի պատկերացրել պատերազմի ծավալները, որ այն այնքան էլ շուտ չի ավարտվի. «Ստեփանն էլ թերևս կարծում էր, որ մի քանի օրից կվերադառնան, ամեն ինչ կավարտվի: Ուղղակի ուզում էր նաև ծառայող տղաների կողքին լինել, քաջալերել, օգնել»:

Հետաքրքիր էր նաև այն, որ Ստեփանը, կարծես թե, յուրօրինակ նշաններ է ստացել, համենայն դեպս մայրիկի հետ զրույցում ինքս ինձ համար նման եզրահանգման եկա: «Գնում էր զինկոմիսարիատ, մի օր անունն էր սխալ, հետ եկավ, մի օր գրած չէր ընդհանրապես: Բայց կարծես պայքարեց, իր անունը վերջին պահին գրել տվեց, բարձրացան ավտոբուս ու շարժվեցին: Մենք, իհարկե, չէինք ուզում, որ գնար, բայց ինքն իր որոշումից հետ չկանգնեց: Ավելին ասեմ՝ իր գնալու օրը լուսադեմին իր հայրիկին ստենդավորեցին, բայց անգամ դա իրեն հետ չպահեց իր որոշումից: Ընկերներին էլ խաբել էր ու ասել, որ իրեն կանչել են զինկոմիսարիատից, որպեսզի, այսպես ասենք, իրեն չխանգարեն, չհամոզեն, ու հասնի Արցախ»:

Ինչպես տղաներից շատերի դեպքում, Ստեփանի զոհվելու հանգամանքներում ևս հարցեր կան. «Չգիտենք, թե երբ է զոհվել, բայց որպես մահվան օր նշվել է հոկտեմբերի 7-ը: Իրեն մինչև հոկտեմբերի 5-6-ը տեսել են, դրանից հետո արդեն չեն տեսել, տեղեկությունների ու լուրերի թելն այդ օրերից հետո կտրվում է: Բայց գիտենք, որ զոհվել է անօդաչուի հարվածից՝ Մատաղիսում»: Ստեփանը շատ տղաների նման ևս տուն մի քանի ամիս անց է «վերադարձել». «Ամեն տեղ դիմել ենք, ամեն տեղ փնտրել, բայց ոչ մի նորություն չունեինք: 2021 թ. փետրվարի վերջին Հերացիից զանգահարեցին: Այդ ժամանակ կրկնակի ԴՆԹ հետազոտություն անցկացվեց, որպեսզի համոզվեինք՝ Ստեփա՞նն է, թե՞ ոչ: Բնականաբար, ես չէի հավատում, հիմա էլ չեմ հավատում: Սպասում եմ իրեն ու շարունակելու եմ սպասել, հավատս չի գալիս, որ Ստեփանս չկա: Հիմա էլ ուղղակի գոյատևում ենք: Չեմ էլ կարող նկարագրել, թե ինչպես ենք ապրում: Մեր մյուս երեխաներն ասում են՝ մի քիչ էլ մեր մասին մտածեք, եթե ձեզ մի բան լինի, մեզ ո՞վ պիտի պահի, մեր մասին հոգ տանի: Իրենք են մեզ սթափեցնում, հակառակ դեպքում՝ չգիտեմ էլ, թե մեզ հետ հիմա ինչ էր եղել»:

Ստեփանը տիկին Կարինեի ավագ որդին է: Նա նաև կրտսեր քույր ու եղբայր ունի. «Քույրիկը շատ կապված էր իր հետ, միասին տեղ էին գնում, ընդհանուր ընկերներ ունեին: Փոքր եղբորն ասում էր՝ դու մի քիչ էլ կմեծանաս, նոր քեզ կծանոթացնեմ բոլորի հետ: Բայց արի ու տես, որ լրիվ այլ հանգամանքներում ծանոթացավ Ստեփանի ընկերների հետ»:Որդու մասին մայրիկի ու իմ զրույցը ևս ժպիտով էր ուղեկցվում, մայրիկն ասում է՝ այլ կերպ չի էլ ստացվում: «Այսպես դրվագներով հիշում ես իր ապրած կյանքը, մի պահ սկսում ես ժպտալ հաճելի հիշողություններից, բայց հետո կրկին վերադառնում ես իրական կյանք: Մեր հետ պատահածը մոռանալ ուղղակի անհնար է»,-եզրափակում է տիկին Կարինեն:

Հ. Գ. - Ստեփան Դանոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ TRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՏավուշի մարզի Չորթան բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանԲրիտանացի ճանապարհորդը ավարտել է 28 տարի տևած ոտքով շուրջերկրյա արշավը ՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա ՍողոմոնյանՎաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Գազի գնի 10 տոկոս աճի ազդեցությամբ՝ գնաճը կավելանա ևս 0,8 տոկոսով. ԿԲ նախագահ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով «Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանՕդանավակայանը փակվել է․ Լոնդոնից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Անընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի «Մասթերսի» երկրորդ փուլ Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանԲաքվում Երևանի վերաբերյալ նոր պահանջներ են հնչում․ Փաշազադեի նոր առաջարկը Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղափոխել Ադրբեջանի հետ սահման. ԶԼՄ-ներ Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՓակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ»Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել Կյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել Նոր արգելք դատապարտյալների հարազատների համար. Գալյանը մանրամասնել է Ասիայի գավաթը հետաձգվել է գրեթե մեկ տարով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ»Հայաստանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ հայցերից․ Երևանը հստակեցնում է պայմանը Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում Ոչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել. մանրամասներ առողջական վիճակից Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը COP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՔննարկվել են Հայաստանի և Մեքսիկայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Նարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան Գյումրիում բնակարաններ կհանձնվեն սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին Ուկրաինայում զինվորներ են խոշտանգվել. Ի՞նչ է թաքնված ռազմական օբյեկտի պատերի հետևում Հայրության արձակուրդ Հայաստանում․ ինչ իրավունքներ ունենIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ