Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ծառայությունների մատուցումը կսահմանվի ըստ ընտանիքի շնչի քանակի. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ջերմուկի համայնքապետարանն առաջարկում է փոփոխություններ կատարել համայնքի ավագանու 2022 թ. դեկտեմբերի 23-ի N 100-Ն որոշման մեջ։ Համայնքի ավագանին այդ որոշմամբ սահմանել է տեղական վճարների տեսակները, դրանց դրույքաչափերը և արտոնությունները։ Որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Առաջին` համայնքի գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարները խնդիր է առաջ քաշել, որ ջրմուղ-կոյուղու և համայնքը սպասարկող անասնաբույժի ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարների հավաքագրման գործում առկա են լուրջ խոչընդոտներ։

Այսպես, ջրմուղ–կոյուղու ծառայությունները մատուցողը համայնքն է, ավագանու սահմանած դրույքաչափը՝ ըստ ծավալի է, մինչդեռ համայնքի կողմից ջրաչափերի տեղադրումը և ծախսված կամ հեռացված ջրի հաշվարկային մեծությունը որոշելը ներկա պահին հնարավոր չէ իրագործել, որի պատճառով ստացվում է հետևյալ պատկերը՝ ծառայությունը մատուցվում է, սակայն դրա դիմաց գանձվելիք վճարի չափը որոշելու անհնարինությամբ պայմանավորված եկամուտ չի գանձվում։ Խնդրի լուծման համար ջրմուղ–կոյուղու ծառայությունների մատուցումը նպատակահարմար է սահմանել` ըստ յուրաքանչյուր ընտանիքի շնչերի քանակի։ Երկրորդ` համայնքը սպասարկող անասնաբույժի ծառայություններից օգտվում են գյուղական բնակավայրերի գրեթե բոլոր տնտեսությունները:

Ըստ ավագանու որոշման` բժշկական միջամտությունները հաճախ անհետաձգելի ու հրատապ են լինում, բժիշկը ծառայություն մատուցումը չի ուշացնում, բայց գյուղացին «թերանում է» վճարել, արդյունքում բյուջեի եկամտային մասում այս առումով եկամուտ չի գրանցվում։ Խնդրի լուծման համար առաջարկվում է վճար սահմանել անասնաբույժի ծառայությունների դիմաց՝ ըստ տնտեսությունների ունեցած անասնագլխաքանակի, անկախ այն հանգամանքից՝ անասունը բուժման կարիք ունի, թե ոչ։ Եվ երրորդ` Ջերմուկ քաղաքում և Կեչուտ գյուղում համայնքի ավագանին փողոցներ է անվանակոչել, որի հետևանքով անհրաժեշտաբար պետք է վերահասցեավորվեն այն բոլոր անշարժ գույքերը, որոնք գտնվում են այդ փողոցների վրա: Վերահասցեավորումը վճարովի է, քաղաքացիները, իրենց կամքից անկախ, պետք է վերահասցեավորեն իրենց գույքը, ուստի ավագանու կողմից սահմանվում է վճարի չափի նվազեցում՝ 100 տոկոսի չափով։

Այսինքն` նախագծով առաջարկվում է այդ փողոցների անվանակոչման հետ կապված վերահասցեավորումները կատարել անվճար։ Նախատեսվում են այլ փոփոխություններ ևս, իսկ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել համայնքի բյուջեի եկամուտների այն մասը, որը ձևավորվում է համայնքի կողմից շինարարության թույլտվությունների տրամադրման, ջրմուղ-կոյուղու և համայնքը սպասարկող անասնաբույժի ծառայություններից օգտվելու համար համայնքի բյուջե վճարվող պարտադիր գանձույթներից: Ուստի նախատեսվում է Ջերմուկ համայնքի բյուջեի եկամուտների ավելացում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերինԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել ԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվեն Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան Իսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա Կոստանյան72-ամյա թոշակառուն թունավոր հեղուկ է խմել և մահացել Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում․ իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները Փաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Երևանում փլուզում է տեղի ունեցել. քաղաքացիներ են մնացել փլատակներում Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է բռնկվել The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասին Հոկտեմբերի 29-ը Կաթվածի համաշխարհային օրն է Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Ուշակով. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 4-ից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճԱՄՆ-ն ընդլայնում է իր ներկայությունը Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջուկային էներգետիկայի ոլորտում ՀՀ-ում ոստիկաններն ու փրկարարները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղաՍաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծել