Պուտինը նշել է «հատուկ գործողության» նոր նպատակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բացի Դոնբասի բնակիչներին պաշտպանելուց, ռուսական հատուկ գործողության կարևոր նպատակն է կանխել Ռուսաստանի պատմական տարածքներում սպառնալիքների ստեղծումը։
Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ։
«Հատուկ գործողության նպատակն առաջին հերթին մարդկանց պաշտպանությունն է և հենց Ռուսաստանի պաշտպանությունը։ Ռուսաստանի Դաշնությունը չի կարող թույլ տալ սպառնալիքներ ստեղծել սեփական պատմական տարածքների վրա»,- ուսանողների հետ զրույցում ասել է Վլադիմիր Պուտինը։
Կրեմլի ղեկավարի ելույթը հեռարձակվել է «Ռոսիա 24» հեռուստաալիքով։
Ավելի վաղ Պուտինը բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության նպատակը Դոնբասի բնակիչների և տարածքների պաշտպանությունն է։
Դրա համար, ըստ նախագահի, հանրաքվեներ են անցկացվել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում՝ Ռուսաստանին միանալու վերաբերյալ։