Պուտինն ինձ չի հետաքրքրում․ Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ շահագրգռված չէ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններով։
«Նա ինձ չի հետաքրքրում։ Նրա հետ հանդիպելը, զրուցելը հետաքրքիր չէ։ Ես իսկապես չեմ հասկանում, թե ով է որոշում ընդունում Ռուսաստանում»,- ասել է Զելենսկին բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Պուտինն իր համար դարձավ «ոչ ոք»։
Ավելի վաղ, Զելենսկին հրամանագրով արգելել էր Ռուսաստանի հետ բանակցությունները։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի ուշ ասել է, որ Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններն այժմ անհնարին են, քանի որ նրանց համար դե ֆակտո կամ դե յուրե պայմաններ չկան։