Արաս Օզբիլիսն առաջարկներ ունի ԱՄՆ-ից ու Հոլանդիայից
ՍՊՈՐՏՄոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրված են ամերիկյան եւ հոլանդական ակումբներ, գրում է «ТАСС»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Այս պահին «Սպարտակն» առաջարկներ ունի ԱՄՆ-ից եւ Հոլանդիայից: Ակումբը պատրաստ է Օզբիլիսին բաց թողնել 3 միլիոն դոլարից ոչ պակաս գումարի դիմաց»,- «ТАСС»-ին հայտնել է «Սպարտակին» մոտ կանգնած աղբյուրը:
Արաս Օզբիլիսը 2013-ին Կրասնոդարի «Կուբանից» է տեղափոխվել «Սպարտակ», որի կազմում անցկացրել է 35 խաղ՝ խփելով 3 գոլ: Ավելի վաղ ռուսական մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Սպարտակը» մտադիր է այս ձմռանը տրանսֆերի հանել հիմնական կազմի մի քանի ֆուտբոլիստների, այդ թվում՝ Արաս Օզբիլիսին եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



