Մերկելի գրասենյակի շուրջ ոստիկանական օղակը վերացվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կենտրոնում կանցլերի գերատեսչության շուրջ ոստիկանական օղակը վերացվել է, «ՌԻԱ Նովոստիի» թղթակցին տեղեկացրել է շենքի մոտ հերթապահող ոստիկանը:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այսօր ԳԴՀ-ի կանցլերի գերատեսչություն հասած ծանրոցում պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել: Առայժմ հայտնի չէ, թե ճշգրիտ ինչն էր իրավապահ մարմինների կասկածներն առաջացրել:
Անգելա Մերկելի գերատեսչությունը հունվարի 6-ի առավոտյան կասկածելի ծանրոցի ստացումից հետո շրջապատված էր ոստիկաններով: N24 ալիքի տեղեկությունների համաձայն, կասկածներ հարուցած առարկան ստուգման պահին գտնվում էր տարածքի գլխավոր մուտքի մոտ, փոստային երեք արկղերից մեկում: Չնայած միջադեպին, կանցլերի գերատեսչությունում, ինչպես եւ ծրագրված էր, 9:30-ին (Երեւանի ժամանակով 12:30-ին) սկսվել է ԳԴՀ նախարարների խորհրդի տարվա ընթացքում առաջին նիստը:



