ԱՄՆ-ի իշխանությունները դիտարկում են բոլոր տարբերակները, որպեսզի Իրանը միջուկային զենք չստանա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վաշինգթոնը դիտարկում է բոլոր տարբերակները, որպեսզի թույլ չտա Իրանին միջուկային զենք ստանալ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Al-Arabiya հեռուստաալիքին:
Կիրակի Բլինքենը ժամանել է Կահիրե, որտեղ հանդիպում կունենա Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիի հետ: Հունվարի 30-31-ին ԱՄՆ պետքարտուղարի մոտ ծրագրված է այց Երուսաղեմ՝ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի եւ Ռամալլահի հետ բանակցությունների համար, որտեղ Բլինքենին կընդունի Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը:
«Սեղանին դրված են բոլոր տարբերակները, որպեսզի Իրանին թույլ չտան միջուկային զենք ստանալ», - ասել է Բլինքենը՝ նշելով, որ ԱՄՆ-ում նախկինի պես դիվանագիտությունն իրանական միջուկային ծրագրի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն են համարում:
ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ Վաշինգտոնը «շարունակում է ուղիներ փնտրել Իրանի վնասակար գործունեությունը կասեցնելու համար»: