«Սպասիր ինձ». 16-ամյա Մալենայի նոր ֆոտոշարքը
ԼԱՅՖՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան, որը նախորդ տարի նշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան է Ինստագրամի իր էջում հրապարակել է նոր լուսանկարներ, որոնց կից գրել է. «Սպասիր ինձ»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մալենան տոնել է ծննդյան 16-ամյակը, ինչի կապակցությամբ մայրը՝ Աննա Մանուչարյանը շնորհավորել է դստերը հրապարակելով նրա մանկական լուսանկարները:
«16 տարի առաջ լույս աշխարհ բերեցի իմ ամբողջ կյանքի միակ իրական ընկերոջը: Չգիտեմ՝ անցյալ կյանքում ինչ սխրանք եմ գործել, որ Աստված ինձ օրհնեց հենց իրենով: Երբեք առիթ չի տվել անգամ ձայնս բարձրացնեմ իր վրա ,միշտ զուսպ ,լուռ ու կազմակերպված: Միայն մի բանի մասին եմ անդադար աղոթում , որ լավ մարդիկ հանդիպեն քո ճանապարհին , որ սուտն ու կեղծիքը շրջանցեն քեզ, քո զուլալ սիրտը բաբախի միայն արժանիների համար, ամեն տեսակ սուտ փայլերին չխաբնվես , սրտով ճանաչես քոնը ու երջանիկ լինե ,ուղղակի երջանիկ լինես, արևս, թանկս: Շնորհավոր ծնունդդ, իմ լուսավոոոր աղջիկ»,- գրել էր Աննան: