ԱՄՆ-ի Ֆլինտ քաղաքում ջրի խնդիրների հետեւանքով արտակարգ դրություն է մտցվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկյան Ֆլինտ քաղաքում (Միչիգանի նահանգ) արտակարգ դրություն է մտցվել խմելու ջրում արճճի պարունակության բարձր մակարդակի պատճառով:
Այդ մասին հայտնել է նահանգի նահանգապետ Ռիկ Սնայդերը, տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»` վկայակոչելով AP-ին: ԱՄՆ-ի իշխանությունների ներկայացուցիչները հետաքննում են այդ գործը, որը սպառնում է քաղաքի բնակիչների առողջությանը:
2014-ին Ֆլինտը Դեթրոյթի ջրամատակարարման համակարգից ժամանակավորապես անցել է համանուն գետի ջրին: Քացաքացիները գոհ չէին խմելու ջրի համից ու հոտից, երեխաների օրգանիզմում արճճի բարձր մակարդակ էր նկատվել:
2015-ի հոկտեմբերին քաղաքը դարձյալ անցել էր ջրամատակարարման դեթրոյթյան համակարգին, ինչի համար նահանգի իշխանությունները 10,6 մլն դոլար էին հատկացրել:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



