«Ժամանակ». Ստեփանծմինդա-Լարս անցակետով ծիրան արտահանող մեքենաների կուտակումնեիր են առաջացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ստեփանծմինդա-Լարս անցակետով ծիրանի արտահանում իրականացնող մեր հայրենակիցները խմբագրություն են ահազանգել ասելով, որ 24-ժամյա գրաֆիկը նվազեցնելու հետևանքով անցակետում կուտակումներ են առաջացել: Մեր գրուցակիցը, ով չցանկացավ իր անունը նշել դժգոհեց, «խնդիրը արհեստականորեն է ստեղծվել, երկրորդ պատճառն էլ այն է, որ ռուսական կողմի անցակետը վատ է աշխատում, և մեծ հերթեր են գոյանում»:
Այս կապակցությամբ Տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը մեզ հավաստիացրեց, որ այնտեղ այլ սկզբունքով են աշխատում: «Վստահեցնում եմ՝ արդեն կուտակումներ չկան, ուղղակի այնտեղ անձնակազմի հետ կապված խնդիրներ կային, որ չէր բավարարում, սակայն հարցն արդեն կարգավորված է», -թերթի փոխանցմամբ ասել է նա։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...



