Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Քուվեյթում բացվել է «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 31-ին Քուվեյթի ազգային վարժարանում տեղի ունեցավ «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի բացման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում բացման ելույթներ ունեցան վարժարանի տնօրենը, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը,  «Արմաթ» կրթական ծրագրի տասնամյակի ձեռքբերումները ներկայացրեց ԱՏՁՄ կրթական ծրագրերի տնօրեն Շամամ Գևորգյանը, ապա Քուվեյթի «Արմաթ» լաբորատորիայի սաները ներկայացրին իրենց աշխատանքները։ 

Բացմանը ներկա էին Քուվեյթի պետական այրեր, ապագա գործընկերներ, հայկական համայնքի ներկայացուցիչներ, ծնողներ, ուսանողներ, ինչպես նաև Քուվեյթի եկեղեցիների, մասնավոր դպրոցների և քոլեջների ներկայացուցիչներ։

Նույն օրը տեղի ունեցավ նաև հանդիպում Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնական գործակալության  (CAIT) գլխավոր տնօրենի պաշտոնակատար դոկտոր Ամար Ալհուսեյնու հետ։ Այնուհետև տեղի ունեցավ այց Քուվեյթի հայկական եկեղեցի։
Հիշեցնենք, որ հունվարի 29 - փետրվարի 2-ը Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտը ներկայացնող պատվիրակությունն աշխատանքային այցով Քուվեյթում է։ Պատվիրակության կազմում ընդգրկված են ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, ԱՏՁՄ կրթական ծրագրերի տնօրեն Շամամ Գևորգյանը, Arloopa ընկերության համահիմնադիր Արման Աթոյանը և  SmartGateVC համահիմնադիր Աշոտ Արզումանյանը։ 
Այցի նպատակն է բարձրացնել Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի և վերջինիս հնարավորությունների ճանաչելիությունը, ներկայացնել այն Քուվեյթի ոլորտային պետական գործակալություններին, ներկայացնել հայկական ընկերությունների (ներառյալ ստարտափների) հետ ներդրումային և համագործակցային հնարավորությունները, հաստատել կապեր ՏՏ մասնավոր ընկերությունների հետ, ինչպես նաև ներկա գտնվել Քուվեյթի ազգային վարժարանում «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի բացմանը։ 

Հունվարի 30-ին տեղի ունեցավ «Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտը և իր հնարավորությունները» թեմայի ներկայացումը Քուվեյթի մասնավոր ընկերությունների հետ հանդիպումների ընթացքում, որն ուղեկցվեց հարց ու պատասխանով։ Այնուհետև պատվիրակությանը մասնակցեց Քուվեյթում Հայաստանի դեսպանության ընդունելությանը։

Փետրվարի 1-ին տեղի ունեցավ հանդիպում Ազգային տեխնոլոգական ձեռնարկությունների ընկերության գործադիր տնօրեն պարոն Անաս Միրզայի հետ։

Հիշեցնենք, որ Քուվեյթում «Արմաթ» լաբորատորիան սկսել է իր աշխատանքները դեռ նախորդ տարվա աշնանը, սակայն բացման արարողությունը նշանակվել է հունվարի 31-ին՝ բոլոր հետաքրքրված կողմերին աշխատանոցի առաջին արդյունքները ներկայացնելու նպատակով։ 

Երևանում ընթացող COP17 համաժողովի բարձրաստիճան հատվածը մոտենում է ավարտին Ողբերգական դեպք՝ Երևանում. շտապօգնության բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մաhը Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է գենետիկական ռեսուրսներին նվիրված միջոցառմանը «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Այսօր գորգ դուրս կգա Վազգեն Թևանյանը. ըմբշամարտի ԱԱ ԵՊՀ-ում քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ «Ժողովուրդ» Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև. առաջիկա օրերեի եղանակը Բռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Վենսը` Իրանին է փոխանցել Թրամփի նամակը Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերից Կենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետին Ինչպես են մեղրով թեյերը վնասում անոթներդ Կառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութ«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասին ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել է Յամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջ Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները